Apple-ը կգնի կոտրված iPhone-ները
Apple-ը պատրաստվում է գնել մարդկանց կոտրված iPhone-ները` նրանց նոր հեռախոսներ գնելուն օգնելու համար: Ինչպես նշում է լրատվամիջոցը, ընկերությունն ընդլայնում է իր վերամշակման և վերաօգտագործման ծրագիրը՝ թույլ տալով մարդկանց վաճառել իրենց հեռախոսները խանութում համապատասխան գումար կուտակելով, որը նրանք այնուհետև կարող են օգտագործել նոր հեռախոս գնելու համար, հաղորդում է The Independent-ը: Ընկերությունը երկար ժամանակ է, ինչ թույլ էր տալիս հետ վաճառել իրենց հին հեռախոսները՝ նոր հեռախոսի համար գումարի հետ փոխանակելով: Բայց այդ ծառայությունը սահմանափակված էր միայն սահմանափակ վնասվածքներով հեռախոսների համար: Այժմ ծրագրի մեջ կներառվեն նաև կոտրված էկրաններով կամ կոճակներով հեռախոսները:
