Էրդողանը պետք է ներողություն խնդրի. Նարիշկին
Russia Today-ին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերություններն ապրում են բարդ ժամանակաշրջան: Նարիշկինի խոսքերով՝ թուրքական կողմը՝ հանձինս նախագահ Ռեջեփ Էրդողանի, պետք է ամենաանկեղծ ձևով ներողություն խնդրի, պատժի մեղավորներին և վերանայի Սիրիայում իրավիճակի հանդեպ իր քաղաքականությունը. «Չէ՞ որ համայն աշխարհի համար այժմ ակնհայտ է, որ թուրքական կողմը դաժբախտաբար օգնել է ԴԱԻՇ-ին՝ նավթ գնելով նրանից և այլ աջակցություն ցուցաբերելով ահաբեկիչների բանդաներին։ Անկասկած է, որ դա համատեղելի չէ քաղաքակիրթ պետության պահվածքի հետ»։
