«Կարծես լսում էի թուրք զինվորների ձայները…». Նարե Մկրտչյան. thearmenians.am

Այսօր ամերիկյան ամենահայտնի հաստատություններից մեկում՝ Լոս Անջելեսի «Հանդուրժողականության թանգարանում»  տեղի է ունենալու կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմի հերթական ցուցադրությունը, որը, ինչպես հայտնի է, անդրադառնում է Հայոց Ցեղասպանության խնդրին և ընդգրկված է Օսկարի վավերագրական ֆիլմերի կարճ անվանացանկում: Հունվարին հայտնի կլինի Կինոակադեմիայի դիրքորոշումը, բայց երբ առաջին անգամ հայ կինոռեժիսորի Ցեղասպանությանը նվիրված վավերագրական ֆիլմը հայտնվեց հայտացուցակում, ոգևորությունն ու սպասումները թե Հայաստանում, թե արտերկրում անչափ մեծ էին: Ֆիլմի ամերիկյան պրեմիերան մեծ շուքով կայացավ դեռևս ապրիլին, հայտնի «MGN Five Star Cinema» կինոթատրոնում: Հայկական պրեմիերայի հասցեն Երևանն էր՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այսօրվա ցուցադրությանը նախորդել է Նարե Մկրտչյանի ֆիլմի մեծ պտույտը ամերիկյան տարբեր քաղաքների հանրահայտ կինոթատրոններով, ռեժիսորի հետ հանդիպումներով: Լոսանջելեսաբնակ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանը, որ  ծնվել է Երևանում և Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 2000 թվականին, բազմաթիվ կարճամետրաժ, վավերագրական ֆիլմերի հեղինակ է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր: «ՀԱՅԵՐ»-ի հետ բացառիկ զրույցում Նարե Մկրտչյանն անդրադառնում է ֆիլմի ստեղծման հանգամանքներին, իր անցած ճանապարհին, ամերիկյան և հայկական կինոյին ու բազմաթիվ այլ հետաքրքիր խորհրդածություններ անում: -Ինչպե՞ս ծնվեց Ցեղասպանությանն անդրադառնալու գաղափարը: -Ցեղասպանության թեման միշտ ինձ հետ եղել է,  քանի որ իմ պապիկներն ու տատիկը Ցեղասպանությունը վերապրածներ են եղել։ Ես միշտ ցանկացել եմ Ցեղասպանությանը նվիրված ֆիլմ նկարահանել և ոչ թե պատմական վավերագրություն՝ 1915-ի մասին, այլ մարդկային մի պատմություն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, և թե ինչպես է այն մինչև այսօր ազդում մարդկանց վրա: Ես ուզում էի գտնել հայկական արմատներով մի թուրքի: Ես մտածում էի, որ դա կատարյալ ճանապարհ է՝ այդ կոնֆլիկտը մարդկային ձևով ներկայացնելու համար։ -Ի՞նչ դժվարություններ ունեցար ֆիլմը ստեղծելու ճանապարհին, քանի որ նկարահանումներ ես արել նաև Թուրքիայում: -Անկեղծ ասած, մեծ դժվարություններ չեմ ունեցել, քանի որ ընկերությունը, որ Թուրքիայում զբաղվում էր մեր ֆիլմի նկարահանման թույլտվությունների ձեռքբերմամբ, ինձ ներկայացրել էր որպես իրենց ընկերության անդամ: Ես աշխատում էի, որպես թուրքական ընկերության ներկայացուցիչ և ոչ որպես հայկական կողմ: Այդ պատճառով շատ դժվարություններ չունեցա, բայց ասեմ, որ զգացմունքային առումով դա շատ բարդ էր ինձ համար: Ես Թուրքիայում էի Ցեղասպանության 100- ամյակի տարելիցից առաջ: Մթության մեջ բարձրունքից նայելով  քաղաքին, ես կարծես լսում էի այն թուրք զինվորների ձայները, որոնք 100 տարի առաջ բախում էին հայերի տների դռները և դուրս քաշում նրանց իրենց տներից: Դա շատ մեծ զգացմունքային փորձություն էր ինձ համար…Այստեղ թափվել էր իմ նախնիների արյունը, բայց այստեղ նաև իմ արմատներն էին։ Ադրինե Աճեմյան Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում Լուսանկարը՝ Նարե Մկրտչյանի արխիվից

դիտվել է 317 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am