Սենատը քննարկեց ԱՄՆ-ի դեմ Ռուսաստանի կողմից իրագործված կիբերհարձակումնեի խնդիրը (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Միացյալ Նահանգների Սենատում կազմակերպված լսումների ընթացքում երկրի առաջատար հետախուզական ծառայությունների ղեկավարները օրենսդիրներին ներկայացրել են մանրամասներ Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի դեմ կազմակերպված կիբերհարձակման վերաբերյալ: Բացելով լսումները հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնն ընդգծեց, որ դրանք որեւէ կերպ միտված չեն հարցականի տակ դնելու նախագահական ընտրությունների արդյունքները. «Թե՛ նախագահ Օբաման եւ թե՛ ընտրված նախագահ Թրամփը հայտարարել են, որ պետք է առաջ նայել»: Մաքքեյնն ավելացրեց, որ Ռուսաստանի կառավարության կողմից հրահանգված կիբերհարձակումը Միացյալ Նահանգների դեմ, որի մեջ համոզված են ԱՄՆ-ի բոլոր հատուկ ծառայությունները, չպետք է մնա անպատասխան: Լսումներին ներկա Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Ջեյմս Քլափերը խոստացավ սենատորներին հաջորդ շաբաթ փակ նիստում ներկայացնել կիբերհարձակումներում Ռուսաստանի իշխանությունների դերի բոլոր ապացույցները: Գնահատելով դրանց լրջությունը, Քլափերն ասաց. «Արդյոք դա պատերազմական գործողությո՞ւն է ԱՄՆ-ի նկատմամբ. դա մենք չէ, որ պիտի որոշենք, սակայն, իմ համոզմամբ, դա ծայրաստիճան ծանր արարք է»: Քլափերն ավելացրեց, որ Մոսկվան չի սահմանափակվում կիբերհարձակումներով, այլ նաեւ ԱՄՆ-ի դեմ կեղծ տեղեկատվություններ է տարածում սոցցանցերում: Լսումներին ներկա դեմոկրատական սենատոր Ջեք Ռիդն ընգծեց, որ Մոսկվան անհայտ պատճառներով ընկալում է ժողովրդավարության տարածումը որպես ագրեսիվ քայլ իր նկատմամբ. «Ռուսական կառավարությունը այդ ամենից բացի նաեւ ստեղծում եւ տարածում է կեղծ լուրեր սոցցանցերում: Ռուսական իշխանությունների նպատակն է տատանել մարդկանց վստահությունը դեմոկտատական հաստատությունների նկատմամբ»: Եզրափակելով լսումները, ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Մարսել Լեթրեն ընդգծեց, որ Վաշինգտոնում լրջորեն մտահոգված են Մոսկվայի ագրեսիվ գործողություններով. «Ռազմական տեսանկյունից, մենք մտահոգված ենք ոչ միայն Ռուսաստանի կողմից կիբերհարձակումներով, այլ՝ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններով: Այնպես որ, Ռուսաստանը պատասխանատվության է կանչվելու մի շարք դրվագներով, որպեսզի նրանք զերծ մնան նման գործողություններից ապագայում»: Վերլուծաբանները հիշեցնում են սակայն, որ Ռուսաստանի նկատմամբ ապագա քաղաքականությունը հիմնականում որոշելու է Դոնալդ Թրամփի վարչակազմը, ում երդման արարողությունը կայանալու է հունվարի 20-ին:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am