Հանրապետականներից շատերն են դեմ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի որդեգրած դիրքին (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրյալ Դոնալդ Թրամփը շարունակում է կասկածի տակ առնել երկրի անվտանգության ծառայությունների այն փաստարկները, որոնց համաձայն Ռուսաստանը մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում իրականացված կիբերհարձակումներում։ ԱՄՆ-ի Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Մաքքեյնն ասել է, թե հստակ է, որ Ռուսաստանն է կանգնած հաքերային հարձակման հետեւում, եւ որ այն պիտի կրի պատասխանատվություն։ Նրա խոսքերով, դա Ռուսաստանի կողմից ՝՝պատերազմական գործողություն է՛՛։ Դոնալդ Թրամփը սակայն պարբերաբար գովեստի խոսքեր է ասում Ռուսաստանի նախագահի հասցեին, հատկապես երբ ռուս դիվանագետներին ԱՄՆ-ից վտարելու Օբամայի քայլին Պուտինը չպատասխանեց նույն քայլով։ Ռուսաստանի ու Պուտինի նկատմամբ Թրամփի որդեգրած այս դիրքորոշումը Թրամփին ինչ որ կերպ հեռու է պահում Ամերիկայում տարածված հիմնական դիրքորոշումից։ Ամերիկյան առաջընթացի կենտրոնի աշխատակիցներից Բրայըն Քաթուլիսի խոսքերով, ՝՝Թրամփն այսպիսով իրեն դուրս է մղում Ռուսաստանի այս հարցում դատապարտելու ընդհանուր հոսանքից՛՛։ Մաքքեյնը, որը ժամանակին պարտություն կրեց նախագահական ընտրություններում, չի դադարում դատապարտել Ռուսաստանին։ ՝՝Կոնգրեսում մենք աշխատանքներ ենք տանելու, որպեսզի ավելի խիստ պատժամիջոցներ սահմանենք Ռուսաստանի դեմ՝ ԱՄՆ-ի նկատմամբ հետագա նման հարձակումները կանխելու համար։ Այս հարցում մենք աշխատելու ենք ստանալ դեմոկրատների աջակցությունը՛՛, ասել է նա։ Հանրապետականներից շատերն են նրա նման հայտարարում, որ Ռուսաստանին դատապարտելու համար իրենք պատրաստ են քաղաքական պայքար տանել Թրամփի որդեգրած քաղաքականության դեմ։ Հիշեցնենք, որ երկրի պետքարտուղարի պաշտոնի համար Թրամփը ներկայացրել է Պուտինի հետ սերտ հարաբերություններ ունեցող բիզնեսմեն Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը։ Սակայն հիմա պարզ չէ, թե արդյոք Ռուսաստանի հետ վատթարացող հարաբերությունների պայմաններում սենատորները հավանություն կտան նրա թեկնածությանը, թե Թրամփի դեմ հանրապետականների առաջին քայլը կդառնա թեկնածության մերժումը։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am