Էլթոն Ջոնը դաշնամուր է նվագել լոնդոնյան գնացքի կայարաններից մեկում (տեսանյութ)
Աշխարհահռչակ երգիչ-երգահան Էլթոն Ջոնը ելույթ է ունեցել Լոնդոնի Սենտ Պանկրաս գնացքի կայարանում: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, նա նվագել է Rocket Man ստեղծագործությունը, ինչից հետո վեր է կացել, դաշնամուրի վրա թողել իր ստորագրությունն ու հեռացել: «Ընդունե՛ք այս դաշնամուրը, սա նվեր է: Սիրով` Էլթոն Ջոն». գրել է տաղանդաշատ բրիտանացին: Ելույթը իրականում ուշագրավ գովազդային ակցիա էր` երգչի Wonderful Crazy Night նոր ալբոմի թողարկման կապակցությամբ:
