Եվրոպայում աճում է Հիտլերի «Իմ պայքարը» գրքի հանդեպ հետաքրքրությունը. «Ամերիկայի Ձայն»
Ադլոֆ Հիտլերի՝ «Իմ պայքարը» (Mein Kampf) ինքնակենսագրական տարրերով համեմված հանրահայտ գիրքը, որն ուրվագծում է նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսությունը, հրատարակության առաջին տարում Գերմանիայում վաճառվել է 85,000 օրինակով՝ 60 դոլար արժողությամբ: 2,000 էջից բաղկացած երկհատորյակը, ըստ BBC-ի, անցած տարվա ապրիլ ամսին Der Spiegel ամսագրի ոչ գեղարվեստական գրքերի ցանկում թիվ մեկ բեստսելլերն է ճանաչվել: «Իմ պայքարը» առաջին անգամ հրատարակվել է 1925 թվականին և 1933-1945թթ վաճառվել է 12 մլն օրինակով: Երկրորդ աշխարհամարտից հետո այն առաջին անգամ վերահրատարակվեց ու վաճառքում հայտնվեց 2015 թվականի վերջին, երբ լրացավ գրքի յոթանասուն տարվա հեղինակային իրավունքը: Ներկայումս գրքի վաճառքի հաջողությունը համընկնում է Եվրոպայում առկա ներքաղաքական և միգրացիոն ճգնաժամով և արտացոլում է հանրության աճող զանգվածի աջակցությունը՝ «Գերմանիայի համար այլընտրանք» և Ավստրիայի «Ազատություն» կուսակցություններին, որոնք պարտվեցին դեկտեմբերին անցկացված նախագահական ընտրություններում: Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում
