Իմ ֆուտբոլիստները շատ լավ տղաներ են. Ժոզե Մոուրինյո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, թե շատ է սիրում իր թիմին: «Երկրպագուները ստիպեցին ինձ սիրահարվել թիմին: Նրանք մարդիկ են, որոնք պահպանում են ավանդույթները եւ հավատում են լուսավոր ապագային՝ թիմի կողքին լինելով նաեւ դժվար պահերին: Սակայն ինձ դուր են գալիս նաեւ իմ ֆուտբոլիստները, թե ինչպես են նրանք խաղում ու ստեղծագործում: Նրանք շատ լավ տղաներ են, որոնց հետ ես սիրում եմ աշխատել»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
