ԱՄՆ սենատորը պահանջել է սանկցիաներ կիրառել ՌԴ դեմ
ԲԻ-Բի-Սիի հաղորդմամբ՝ ԱՄՆ սենատոր, հանրապետական Լինդսի Գրեմը պահանջել է սանկցիաներ կիրառել ՌԴ դեմ: Նա վստահ է, որ ՌԴ դեմ սանկցիաներ կկիրառվեն, չնայած ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու ցանկությանը: Գրեմը նաև Թրամփին սպառնացել է, որ չեն աջակցի նրա թեկնածուներին կարևոր պաշտոններում, եթե չխոստովանի, որ ՌԴ-ն միջամտել է 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին:
