Գվարդիոլան կդառնա Բարսելոնայի նախագահը
Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն նշել է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է դառնալ Բարսելոնայի նախագահը: «Կարծում եմ, որ Գվարդիոլան արդեն գիտի իր ապագայի մասին: Գտնում եմ, որ նա կվերադառնա «Բարսելոնա» և կդառնա ակումբի նախագահը: Երբ դու ֆուտբոլում թողնում ես քո ոճը, մրցակիցները հասկանում են, թե ինչպես պետք է խաղան քո դեմ»,- Կապելոյի խոսքն է մեջբերում Sky Sports-ը
