Մկրտիչ Արզումանյանը մերժել է Հայկ Մարությանի հետ անգամ նույն գովազդում նկարահանվելու առաջարկը/տեսանյութ/

Դերասան Հայկ Մարությանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում իր տեսքի առնչությամբ ֆեյսբուքյան էջում պարզաբանել է. «Բեղերը բնական են, պահել եմ դերի համար»: Հայկ Մարությանը նաեւ գրել է, «Պատասխանել եմ ձեր ուղարկած հարցերին անկեղծ և ուղիղ, այնպես որ ներող»: Հաղորդման ընթացքում նա պարզաբանել է, որ չի անդամակցի որևէ քաղաքական ուժի և չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Ինչպես նշում է aravot.am-ը,  հաղորդման ընթացքում Հայկ Մարությանը հերթական անգամ անդրադարձել է Մկրտիչ Արզումանյանի հետ համագործակցության դադարեցման պատճառներին. «Աշխատանքային առումով մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ պետք է աշխատենք առանձին: Ճիշտն ասած՝ դա իմ իդեան չի եղել»: Ըստ նրա՝ «Կարգին թիմը» գործում է նույն կազմով. «Ցավոք սրտի, բացակայում է Մկրտիչ Արզումանյանը»: Հայկ Մարությանը բացահայտել է, որ բազմիցս առաջարկներ է արել նախկին գործընկերոջը միասին երբեմն նախագծեր անելու, սակայն հավանություն չի ստացել: Ամիսներ առաջ էլ եղել է գովազդի առաջարկ՝ Մկոյի և Հայկոյի մասնակցությամբ. «Ես իմ հավանությունը տվեցի, ցավոք սրտի՝ Մկոն մերժեց»: Հայկ Մարությանն անդրադարձել է Հանրային հեռուստառադիոընկերությանը. «Եթե չեմ սխալվում՝ տարեկան մոտ 16,5 միլիոն դոլար գումար է ստանում մեր պետական բյուջեից… իմ ձեռքը որ ճար լիներ՝ ես վաղը կփակեի այդ հեռուստաընկերությունը»: Ըստ նրա՝ փոխարենը կարելի է ժամեր վարձել մասնավոր հեռուստաընկերությունում: «Եթե հարցնեք, թե ինչ եք անում այդ գումարը, կասեն՝ բա գիտեք՝ էդ վիշկեն պահում ենք, էս ռեմոնտը անում ենք, էս շենքը տաքացնում ենք, գիտեք՝ ինչեր ենք անում… դա մեր փողերով է արվում,­ ասել է Հայկ Մարությանը:­ Իմ մոտեցումը սա է ՝ ով է նայում, քանի հոգի է նայում այդ հեռուստատեսությունը… եթե նայում են շատ փոքր թվով մարդիկ, նշանակում է բոլորի փողերը ծախսում են շատ քիչ մարդկանց համար: Տպավորությունն այնպիսին է, որ այդ դիտողները դառնում են մեր պատգամավորների նման՝ մեծ փողերը քիչ մարդիկ են վայելում»:

դիտվել է 187 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am