Մոսկվան պատասխանել է թուրքական ավիաընկերությունների հետ կապված մեղադրանքների
BBC-ն հայտնում է,որ ՌԴ ԱԳՆ-ն թուրքական իշխանությունների հայտարարությունը համարել է անհիմն, որով վերջիններս Ռուսաստանին մեղադրել են իրենց երկու ավիափոխադրողների աշխատակիցներին վիզա չտրամադրելու մտադրության մեջ: « Pegasus Airlines և Onur Air ավիաընկերությունները իրենք են մեղավոր ստեղծված իրադրության մեջ, քանի որ վիզաների հարցով ժամանակին չեն դիմել ռուսական կողմին՝ չնայած գիտեին, որ Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը»,հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ Turkish Airlines-ը ժամանակին դիմել է վիզաների հարցով, որից հետո 380 աշխատակիցների համար ստացել է տարեկան վիզաներ և ներկայումս կատարում է թռիչքներ՝ ըստ չվացուցակի: Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Pegasus Airlines և Onur Air ավիաընկերություններին վիզա չտրամադրելը միջազգային ավիացիոն իրավունքի խախտում է: Ընդ որում, նա նշել է, որ Անկարան չի պատրաստվում ձեռնարկել պատասխան միջոցառումներ:
