Մոտ 600 հոգի հարձակվել է ծննդատան վրա. ծննդկանը մահացել է (տեսանյութ)
ՌԴ Խասավյուրտի ծննդատանը ծննդկանը մահացել է, ինչից հետո նրա գազազած բարեկամները՝ մոտ 600 հոգի հարձակվել են ծննդատան վրա ու ջարդուփշուր արել։ Մահացած կնոջ հարազատներն ասում են, որ նա ողջ հղիության ժամանակ իրեն շատ լավ է զգացել, վատացել է միայն կեսարյանից հետո։ «Բժիշկները մեզ ոչինչ չէին ասում, մեր հարցերին չէին պատասխանում։ Նրա 6 երեխան որբ մնացին»,- ասել է կնոջ բարեկամուհիներից մեկը։ Բժիշկներն էլ պնդում են, որ կեսարյան հատումն առանց խնդիրների է ընթացել։ Վիրահատությունից 9 ժամ անց կնոջ մոտ արյունահոսություն է սկսվել, ինչից էլ նա մահացել է։
