Թուրքիայում լրատվամիջոցները իշխանությունների ճնշման տակ են գտնվում
Թուրքիայում լրատվամիջոցները իշխանությունների աճող ճնշման տակ են գտնվում, շարունակվում են լրագրողների ձերբակալությունները եւ նրանց դեմ դատական հետաքննությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը «Լրատվամիջոցների խոսքի ազատությունը եւ նրանց գործունեությունը թուրքական իշխանությունների աճող ճնշման տակ են գտնվում։ Իրավապաշտպանները հայտնում են, որ մամուլում վախի մթնոլորտ են սերմանում»,- ասել է Դոլգովը։ Նա նշել է, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության տեղեկություններով՝ 2015թ. երկրում հետաքննություն է սկսվել 7 լրատվական կառույցի դեմ, ձերբակալվել է 156 թղթակից, 32 լրագրող էլ կալանքի տակ է գտնվում։
