Թրամփի դուստրը կապրի Օբամայի հարևանությամբ
ԱՄՆ նորընտիր նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփն ու նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որոնք դեկտեմբերին որոշել են Նյու Յորքից Վաշինգթոն տեղափոխվել, իրենց համար նոր տուն են գտել։ Այս մասին հայտնում է The Washingtonian ամսագիրը։ Ինչպես հաղորդվում է, զույգն արդեն ստորագրել է անհրաժեշտ փաստաթղթերը։ Իվանկա Թրամփն ու Ջարեդ Քուշները կապրեն Կալորամա բարձրակարգ շրջանում մի քանի քայլ հեռավորության վրա այն վայրից, որտեղ որոշել է ապրել դեմոկրատ նախագահ Բարաք Օբաման։ 44-ամյա նախագահը հայտնել է, որ ցանկանում է մի քանի տարի ևս ապրել Վաշինգտոնում կնոջ՝ Միշելի և կրտսեր դուստր Սաշայի հետ, որպեսզի նրան հնարավորություն տա հանգիստ ավարտել դպրոցը։ Իվանկա Թրամփն ու Ջարեդ Քուշները կտեղափոխվեն եռահարկ առանձնատուն, որն ունի վեց ննջասենյակ։ Դեկտեմբերի 22-ին վաճառքի դրված տան արժեքը կազմել է 5․5 մլն դոլար։
