ԵՄ-ը ցանկանում է Ադրբեջանը տեսնել իր Էներգետիկ ընկերակցության մեջ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպան կցանկանար Ադրբեջանին տեսնել ԵՄ էներգետիկ ընկերակցության մեջ մտնող երկրների թվում։ Այս մասին Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ էներգետիկ ընկերակցության քարտուղարության ղեկավար Յանեզ Կոպաչը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության ընթացիկ մակարդակն ու դրա հեռանկարները։ Ընդգծվել է Ադրբեջանի կարևոր դերը Եվրոպայի էներգաանվտանգության ապահովման հարցում, «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործման ընթացքն ու նշանակությունը։
