Մահվան ելքով վրաերթ

Հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Հարություն Մելոյանը իր վարած Toyota Camry մակնիշի 34 AN 290 hամարանիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցի 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 7 շենքի բնակիչ, 28-ամյա Մուշ Գասպարյանին և նույն փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ռազմիկ Առաքելյանին: Ինչպես դեպքի վայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով Մ. Գասպարյանը մոտ 80 մետր շպրտվել և հարվածել է կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի Բանավան փողոցի բնակիչ, 24-ամյա Կարեն Մանուկյանին պատկանող ВАЗ 21099 մակնիշի 35 AC 042 համարանիշի ավտոմեքենային: Վրաերթի հետևանքով Մ. Գասպարյանը տեղում մահացել է, իսկ Ռ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ վարորդ Հ. Մելոյանը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնության ծառայութուն, օգնել վիրավորին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն, սակայն տեսնելով դեպքի վայր ժամանած մի քանի երիտասարդների, որոնք, ըստ նրա, կարծել է, որ կլինեն վրաերթի ենթարկվածի հարազատները ու հաշվեհարդար կտեսնեն իր նկատմամբ՝ հեռացել է դեպքի վայրից ու ինքնակամ ներկայացել ոստիկանության Մաշտոցի բաժին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության գումարտակի աշխատակիցները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևաի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը: Վարչության պետի տեղկալ Ա. Վանյանը տեղեկանալով, որ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն՝ մեկնել է այնտեղ, իսկ Ա. Ճանճապանյանի որոշմամբ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ՝ 0,19 աստիճանի խմած, սակայն մասնագետները նշում են որ դա թույլատրելի է: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ճանճապանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Մելոյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանի Աջափնյակ վարչական շրջանի առևտրի բաժնում՝ որպես պետի տեղակալ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 111 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am