Վահրամ Բաղդասարյանը Արման Թաթոյանի մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով իրենց ներկայացրած թեկնածուին՝ Արման Թաթոյանին, նշեց, որ ով էլ առաջադրվեր, հարց էր առաջանալու, թե ինչու է առաջադրվել: «Ում էլ որ դնեինք, պիտի հարցնեիք՝ ինչու: Մեր խմբակցությունում եղել են քննարկումներ, եւ ընտրությունը կանգ է առել այս թեկնածուի վրա»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ, Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի անկաշկանդ, անկողմնակալ, իսկ խմբակցության նիստի ժամանակ Թաթոյանի արած հայտարարությունը իրեն շատ դուր եկավ. «Արման Թաթոյանն ասաց, որ այսօր ինքը ՀՀԿ-ի թեկնածու է, ընտրվելուց հետո կդառնա ժողովրդի թեկնածուն: Ինձ շատ դուր եկավ այդ հայտարարությունը»: Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել հունվարի 12-ին:
