Ամանորի գիշերը գրեթե բոլորը թաց հագուստներով են. ամանորյա ամենահետաքրքիր սովորույթները

Ամանորը տարբեր երկրներում նշվում է յուրովի, և յուրաքանչյուր երկիր ունի իր ավանդույթներն ու սովորությունները: Որոշ երկրներ ունեն ամանորյա հետաքրքիր ավանդույթները: Հունաստան – Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»: Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»: Բուլղարիա – Բուլղարիայում, մտերիմները, ընկերները, հարազատները հավաքվում են ամանորյա սեղանի մոտ և բոլոր տներում երեք րոպեով անջատվում են լույսերը: Այդ ժամանակ սեղանի շուրջ հավաքվածները համբուրում են իրար: Ոչ ոք չի ասում թե ում է համբուրել: Այդ ամանորյա համբույրները պահպանվում է ամանորյա մթության կողմից: Չինաստան – Չինաստանում դեռ պահպանվել է ամանորյա գիշերը Բուդդային լվանալու արարողությունը, և նոր տարվա գիշերը բոլոր տաճարներում հոգևորականները լվանում են Բուդդայի արձանները: Իսկ ահա մարդիկ, իրենց հասցեին լսելով շնորհավորանքներ և բարեմաղթանքներ լվացվում են կամ իրենց վրա ջուր լցնում: Այդ իսկ պատճառռով Չինաստանում ամանորյա գիշերը գրեթե բոլորը թաց հագուստներով են: Ճապոնիա – Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո: Ըստ ավանդույթի` այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը: Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է: Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է: Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը: Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս: Հունգարիա – Հունգարիայում ընդունված է ամանորյա գիշերը սուլել: Մարդիկ սուլում են ոչ թե մատների օգնությամբ, այլ մանկական խաղալիքներով: Ընդունված է, որ հենց դա է տնից քշում չար ուժերին և դեպի տուն ուղեկցում հաջողությանն ու երջանկությանը: Կուբա – Ազատության կղզում ամանորյա զանգերի ներքո մարդիկ պետք է հասցնեն ուտել խաղողի 12 հատիկ: Այդպիսով նրանք ապահովում են ուրախ և հաջող նոր տարին: Նրանք նոր տարուց առաջ տան ողջ սպասքը լցնում են ջրով, և կեսգիշերին լուսամուտներից հավաքած ջուրը լցնում են ներքև: Այդպիսով նրանք նոր տարուն ցանկանում են ջրի նման պարզ և մաքուր ճանապարհ: Կոլումբիա – Նոր տարվա նախորեին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անց է կացվում տիկնիկների շքերթ: Հազարավոր տիկնիկներ, կախարդներ և այլ հեքիաթային արարածներ մեքենաների տանիքներին ամրացված անցնում են Բոգոտայի փողոցներով: Իսկ ահա Ամանորյա խրախճանքի գլխավոր հերոսը անցնող տարին է: Նա ծիծաղելի շորերով բարձր ոտքերի վրա շրջում է սրահում և երեխաերին զվարճալի պատմություններ պատմում: Շոտլանդիա – Շոտլանդիայում ամանորյա գիշերը, զանգերից անմիջապես հետո բացվում են տան դուռը, որպեսզի հին տարին գնա և գա նորը: Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց ով առաջինը կմտնի տուն և կշնորհավորի ամանորը: «Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն: Հյուրերը պարտադիր իրենց հետ տուն պետք է բերեն ածուխի կտոր, որպեսզի գցեն բուխարիի մեջ: Անգլիա – Անգլիայում ամանորյա գիշերը երեխաների համար բեմադրում են ներկայացում հին անգլիական հեքիաթների հիման վրա: Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսեներ նվերների համար, իսկ կոշիկների մեջ՝ Սանտա Կլաուսի եղնիկների համար կեր: Ամանորյա զանգերի ներքո սիրահարները համբուրվում են, որպեսզի ողջ տարին լինեն միասին: Էկվադոր – Էկվադորում անցած տարվա դժբախտությունները հեռանալու համար ամանորյա զանգերից հետո լուսամուտից դուրս են շպրտում ջրով լի բաժակ: Եթե Էկվադորցին ցանկանում է ողջ տարին ճանապարհորդել, ամանորյա զանգերը խփելու ժամանակ ճամպրուկը ձեռքին պետք է վազի տան շուրջը: Եթե ցանկանում է հարստանալ, ամանորյա զանգերի խփելուն պես պետք է հագնի դեղին երանգներով ներքնազգեստ, իսկ եթե ցանկանում է երջանիկ լինել՝ հագնում է կարմիր երանգներով ներքնազգեստ: Իտալիա –Ամանորյա գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը, փոխարինելով դրանք նորերով: Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարում: Հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ, իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարվում է հաջողության նշան:   hraparak.am

դիտվել է 80 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am