Աղդամը մեր հայրենիքը չէ՞, իսկ Տավո՞ւշը

Դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ, կիրառվել է դիպուկահարների և նռնականետերի կրակ: Ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայան՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ: ՀՀ ՊՆ-ն նաև հայտնել է, որ հակառակորդն ունի 7 զոհ: Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դիվերսիան, ինչպես են ազերիները ներթափանցել ՀՀ պետական սահման, քնանրակման այլ թեմա է: Խնդիրն այստեղ այլ է. որ Լևոն Տեր-Պետրոսյանի ասած ռացիոնալ քաղաքական գործիչ Ալիևը հերթական անգամ փաստում է, որ իր ուզածը Հայաստանից և հայ ժողոցրդից ամենևին էլ Արցախի ազատարգրված տարածքները չեն, նա ուզում է ստանալ ողջ Ղարաբաղը՝ Հայաստանի հետ միասին: Եվ երբ դիվանագիտական բառապաշարին տուրք տվողները խոսում են փոխզիջումների ճանապարհով հարցի արդյունավետ և փոխշահավետ լուծում գտնելու մասին և մեզ առաջարկում են հաշտվել տարածքների վերադարձի մտքի հետ, ի՞նչ նկատի ունեն: Մենք պետք է վերադարձնեք Աղդա՞մը, որը Սերժ Սարգսյանի տպավորիչ բնորոշմամբ մեր հայրենիքը չէ, թե՞ Տավու՞շն էլ ենք տալու / երևի սկզբից Տավուշը, հետո Սյունիքը, Վայող ձորը… այսպես շարունակ մինչև Երևան/: Խախտվել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետության պետական սահամանը, որը պաշտպանված է միջազգային բոլոր նորմերով և ռազմաքաղաքական դաշինքի կետերով: Հայաստանը, հիշեցնենք, ՀԱՊԿ անդամ է՝ ՌԴ –ի, Բելառուսի ,Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ միասին, որի կանանդրության մեջ ամրագրված է, որ անդամ երկրներից որևէ մեկի պետական սահմանի հանդեպ ոտնձգության դեպքում մյուսները պետք է քայլեր ձեռնարկեն՝ ընդհուպ օգնություն ուղարկելով նաև իրենց զինուժին: Տրամբանական հարց՝ որտե՞ղ է ՀԱՊԿ-ը, որի գլխավոր քարտուղարի պաշտոնը նախորդ շաբաթ Սանկտ Պետերբերուրգում այդպես էլ չփոխանցվեց Հայաստանին: Որտեղ է հայռուսական համատեղ զորամիավորումը, որը պարտավորություն էր ստանձնել պահպանել ՀՀ պետական սահմանը: Սանկտ Պետերբերգում մինչև վերջին խազը սրտացավ ՀՀ նախագահը ու՞մ է սպասում, որ չի հրահանգում ԱԳՆ-ին՝ հանդես գալ ՄԱԿ-ին ուղղված համապատասպխան նոտայով: Արտգործնախարարությունը, ինչպես հայտնել է այդ կառույցի խոսնակ Տիգրան Բալայանը համապատասխան քայլեր է ձեռնարկում, որոնք բխում են նման իրավիճակներին բնորոշ պայմաններից: Այլ նորություն ԱԳՆ-ից չկա: Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան առայժմ հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը գնահատելով սադրանք: «ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել տեղեկությունը Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա: Վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները հրադադարի խախտումների վերաբերյալ, առավել ևս դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը հանգեցրել է զինծառայողների մահվան, լուրջ անհանգստություն է առաջացնում»,- հայտարարել է Բորդյուժան: Ի դեպ, նախորդ շաբաթ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի բացակայության պատճառով ՀԱՊԿ Սանկտ-պետերբուրգյան համաժողովում քվորում չապահովվեց և Ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնը, որ ռոտացիոն կարգով պետք է փախանցվեր մեր երկրին, երրորդ անգամ անընդմեջ չկատարվեց: ՀԱՊԿ անդամ երկրները շատ պարզ հայտարարում ու համապատասխան քայերով ապացուցում են, որ իրենց համար Ադրեբաջանի հետ ունեցած հարաբարություններն ավելի թանկ ու գնահատելի են, քան նույն կառույցում ընդգրկված Հայաստանի նկատմաբ ունեցած պայմամանագրային պարտավորությունները: Դավիթ Մանուկյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am