Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Մեր ժողովուրդն արժանի է ունենալ այնպիսի կառավարություն, որն իր ամենօրյա գործունեությամբ ունակ կլինի մարդու արժանապատիվ կյանքի և հասարակության զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովել: Հուլիսին մենք  բարձր գին վճարեցինք, որպեսզի Հայաստանի իշխող վերնախավը նույնպես ընդունի այս պարզ ճշմարտությունը եւ փոխի իր վերաբերմունքը մեր հանրության նկատմամբ: Քաղաքացիների արձագանքը «Սասնա ծռերի» ըմբոստությանը` Սերժ Սարգսյանին ստիպեց հրաժարվել Արցախի համար անընդունելի` հակամարտության կարգավորման  տարբերակի շուրջ բանակցություններից, հեռացնել Հովիկ Աբրահամյանի կոռուպցիոն կառավարությունը, հօգուտ սպառողների` վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագները, իսկ զենքը կամավոր հանձնած ապստամբներին երաշխավորել արդար դատավարություն: Դրա հետ մեկտեղ, ոստիկանության կողմից քաղաքացիների դեմ հուլիսին կատարված հանցագործությունները ծածկելու համար, Սարգսյանն առայսօր շարունակում է ապօրինի կերպով քրեական հետապնդումը այն քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ, ովքեր դերակատարություն են ունեցել քաղաքացիներին համախմբելու եւ խաղաղ անհնազանդությունը կազմակերպելու գործում: Պարզ է բոլորիս, որ քրեական ռեժիմի դեմ հանրության պայքարը ավարտված կլինի այն ժամանակ, երբ սահմանադրական կարգը տապալելու ճանապարհով և շինծու ընտրություններով իշխանությունը զավթած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները կկանգնեն դատարանի առջև, իսկ ժողովրդից հափշտակածը կվերադարձվի պետությանը: Հանրապետական կուսակցությունը, որը պատասխանատու է այս հանցագործությունների համար, ըստ էության արդեն պարտվել է արտաքին և ներքին բոլոր քաղաքական հարթակներում: Գալիք ընտրությունները կարող են դառնալ այդ պարտությունների պաշտոնական արձանագրությունը, եթե ընդդիմության գործիչները պատրաստ լինեն դրսևորել համարձակություն և գնալ անհրաժեշտ զոհաբերությունների, ինչպես դա արեցին մեր քաղաքացիները ապրիլյան պատերազմի և հուլիսյան ապստամբության ժամանակ: Այդ ընտրություններում հաղթելու համար ես աջակցելու եմ ընդդիմության համախմբմանը՝ ընտրապայքարի ինձ հասանելի միջոցներով: Ամանորի գիշերը բոլորս մտքերով լինենք նաև նրանց հետ, ում հայրերը, որդիները և եղբայրները կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքի սահմանները, նրանց հետ միասին կիսենք ծանր կորուստների վիշտը: Միաժամանակ համոզված եմ, որ մոտ է այն ժամանակը, երբ տեսնելու ենք մեր հայրենիքը հզոր ու գեղեցիկ, և ոչ մեկի մտքով այլևս չի անցնելու ոտնձգություն կատարել մեր երջանկության հիմքը կազմող հանրային արժեքների նկատմամբ: Անդրիաս  Ղուկասյան «Նուբարաշեն» ՔԿՀ

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am