Թուրքիայի խորամանկությունները չպետք է մեզ ստիպեն հապճեպ քայլերի դիմել. Ռուբեն Սաֆրաստյան
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով Վատիկանից հետ կանչած իր դեսպանին վերադարձնելու Թուրքիայի որոշմանը, նշեց, որ անցյալ տարի Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանության հարցում կատարած լուրջ քայլը անբեկանելի է։ «Այդ հարցին պետք է շատ զգույշ մոտենալ։ Թուրքիայի խորամանկությունները չպետք է մեզ ստիպեն հապճեպ քայլերի դիմել։ Ամեն բան պարզ կդառնա այսօրվա ընթացքում։ Վատիկանը կորոշի ինչ անել»,- նշել է թուրքագետը։ Հիշեցնեք, որ փետրվարի 3-ի Թուրքիան որոշել էր Վատիկան վերադարձնել Մեհմեդ Փեչաջիին, ով արդեն 10 ամիս է՝ հետ էր կանչվել Թուրքիա այն բանից հետո, երբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ էր մատուցել։
