Թրամփի առաջարկած կառավարության անդամները միլիարդատերեր և գեներալներ են

Թրամփի կողմից գործարարների ընտրությունը պայմանավորված է նրա այն համոզմամբ, որ առևտրի և արդյունաբերության հսկաները ԱՄՆ-ի համար կարող են անել ավելին, քան հանրային ծառայություն մատուցողներն ու քաղաքական գործիչները:
Դոնալդ Թրամփի ներքին շրջանակում կլինեն առնվազն երեք գեներալներ, ներառյալ Ջեյմս Մաթթիսը, ով գլխավորելու է Պենտագոնը: Նավատորմի նախկին գեներալ Ջեյմս Մաթթիս

Նավատորմի նախկին գեներալ Ջեյմս Մաթթիս

Նավատորմի նախկին գեներալ Ջեյմս Մաթթիսը ասում է,- «Արդյոք մենք վճռական ղեկավարություն, թե՞ թուլություն ենք ցուցաբերում»: Թրամփը նաև հինգ միլիարդատեր ներդրողների և կորպորատիվ գործարարների է նշանակել գերագույն պաշտոններում, ներառյալ պետքարտուղարի պաշտոնի համար ընտրված «ExxonMobil» ընկերության ղեկավար Ռեքս Թիլլերսոնը: ԱՄՆ-ի հաջորդ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփն ասում է,- «Ռեքսը կլինի ԱՄՆ-ի շահերի ամենաուժեղ պաշտպանը աշխարհում»: Սակայն, որպես նավթարդյունաբերության ղեկավար՝ Թիլլերսոնը խուսափել է շահերի պաշտպանի դերից: «ExxonMobil» ընկերության գործադիր տնօրեն Ռեքս Թիլլերսոն

«ExxonMobil» ընկերության գործադիր տնօրեն Ռեքս Թիլլերսոն

«ExxonMobil» ընկերության գործադիր տնօրեն Ռեքս Թիլլերսոնը ասում է,- «Անկախ այն բանից, դա կլինի Ռուսաստանը, Եմենը կամ Մերձավոր Արևելքը, ես այստեղ չեմ ԱՄՆ-ի կառավարության շահերը ներկայացնելու համար: Ես չեմ եկել այն պաշտպանելու կամ քննադատելու համար: Ես դրանով չեմ զբաղվում: Ես գործարար եմ»: Դեմոկրատ սենատոր Քրիս Քունսն ասում է,- «Դոնալդ Թրամփի վարչակազմի համար նրա ընտրած գեներալների և միլիարդատերերի թիվն ինձ մտահոգում է»: Դեմոկրատ Քրիս Քունսը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է: Նա ասում է,- «Դոնալդ Թրամփը կլինի առաջին նախագահը ԱՄՆ-ի պատմության մեջ, ով երբևէ որևէ հանրային ծառայություն չի մատուցել, ո՛չ քաղաքացիական, ո՛չ ռազմական ծառայություն: Նա պետք է իրեն շրջապատի այնպիսի մարդկանցով, ովքեր հասկանում են ԱՄՆ-ում քաղաքացիական ծառայության կարևորությունը»: 1961 թվականին նախագահ Դուայթ Էյզենհաուերը նախազգուշացրել էր հենց այն ուժերի մասին, որոնք այժմ գերակշռելու են Թրամփի վարչակազմում: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դուայթ Էյզենհաուերն ասել է,- «Մենք պետք է պաշտպանվենք չերաշխավորված ազդեցության տակ հայտնվելուց, անկախ նրանից, ռազմաարդյունաբերական համալիրի կողմից դա կլինի ցանկալի, թե՛ անցանկալի»: Սակայն Թրամփը հավատացնում է, որ վախենալու ոչինչ չկա: ԱՄՆ-ի հաջորդ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի հաջորդ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփ

Դոնալդ Թրամփն ասում է,- «Մենք ամենահզոր կառավարությունը ստեղծելու գործընթացի մեջ ենք: Միանշանակ՝ ամենախելացի կառավարությունը»: Հանրապետական օրենսդիրների մեծ մասը առայժմ հավանություն է տալիս Թրամփի ընտրություններին: Հանրապետական սենատոր Միթչ Մըքքոնելն ասում է,- «Կարծում եմ գեներալ Մաթիսը հիանալի ընտրություն է պաշտպանության համար: Ես դրականորեն եմ տրամադրված, և կարծում եմ նախագահը ազգային անվտանգության լավ անձնակազմ է ունենալու»: Բրուքինգս հաստատությունից Ջոն Հուդաքը ասում է,- «Սա կորպորատիվ Սպիտակ տուն է: Մենք գործադիր տնօրեն ենք ընտրել»: Վերլուծաբան Հուդաքի խոսքերով, տարբեր պաշտոններում Թրամփի կողմից կատարված ընտրությունները անսպասելի չեն, սակայն կարող են պոռթկման հանգեցնել: Սպիտակ տուն

Սպիտակ տուն

Նա ասում է,- «Որպես կանոն, երբ գեներալը ուզում է, որ ինչ որ բան արվի, այն արվում է: Երբ գործադիր տնօրենն է ուզում ինչոր բան արվի, այն արվում է: Սակայն ամերիկյան բյուրոկրատիան այդ հիմունքներով չի գործում: Կառավարության անդամները շատ արագ կբացահայտեն, թե որքան տարբեր է քաղաքական շրջանակի կյանքը այն կյանքից, որին նրանք սովոր են»: Սենատի դեմոկրատները բավարար ձայներ չունեն Թրամփի նշանակումները մերժելու համար, սակայն նրանք փորձում են պարտադրել, որ այդ պաշտոնների համար ընտրված թեկնածուները տրամադրեն իրենց ամբողջական ֆինանսական զեկույցները, ներառյալ ստացած եկամտի հարկային հաշվետվությունը՝ մի բան ինչը նախագահի պաշտոնում ընտրված Թրամփը դեռևս չի արել: Ամերիկայի ձայն

դիտվել է 26 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am