Ասանժի ձերբակալությունն ապօրինի է՞
Ասանժը հայտարարել է, որ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի եզրակացություններն ապացուցել են, որ իր ձերբակալությունն ապօրինի է։ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից տեսակապով ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կարծում է՝ աշխատանքային խմբի որոշումը իրավաբանորեն պարտավորեցնող է։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։ WikiLeaks-ի հիմնադրի խոսքով՝ Մեծ Բրիտանիան և Շվեդիան չեն բողոքարկել ՄԱԿ-ի աշխատանքային խմբի եզրակացությունները, թեև դրա համար բավարար ժամանակ ունեին։ Ասանժը Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ է արել անսալ ՄԱԿ-ի աշխատանքային խմբին, որը կոչ էր արել ազատ արձակել նրան։
