Սյունիքի նախկին մարզպետ, Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում պնդում է, որ չի պատրաստվում առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Իսկ առաջիկա օրերին Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է տալու նաև Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնից: Ներկայացնում ենք Tert.am-ի հարցազրույցը Սյունիքի նախկին մարզպետի հետ: -Պարոն Խաչատրյան, տևական ժամանակ է՝ մամուլում տեղեկություն կա, որ Դուք առաջադրվելու եք առաջիկա խորհրդարանական ընտրություններում, քանի որ նաև Սյունիքի մարզային կառույցի ղեկավարն եք և Դուք եք ներկայացնելու Սյունիքի ցուցակը:
-Ես չեմ առաջադրվելու առաջիկա ընտրություններում: Չեմ ուզում պատգամավոր դառնամ: Շաբաթվա մեջ 5 օր գամ, ԱԺ-ում նստեմ, որ ի՞նչ: Ես խորհրդարանից եմ գնացել մարզպետի պաշտոնի: Եթե էն ժամանակ ես ինձ խորհրդարանում տեսնեի, խորհրդարանից չէի գնա: 2004 թ-ին 3-րդ անգամ մեծամասնականով ես ընտրվել եմ պատգամավոր: 2004-ին ես խորհրդարանից գնացել եմ, հիմա ես գնամ խորհրդարան, ինչ անեմ: Իսկ առաջիկայում շատ հնարավոր է, որ հրաժարվեմ նաև ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից:
- Կարելի է իմանալ, ի՞նչ է պատճառը, որ նաև Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնից եք հրաժարվում:
- Պատճառը իմ առողջական վիճակն է, որ ես չեմ կարող հասցնել: Ես 6 ամիս առաջ սրտի բավականին լուրջ վիրահատություն եմ տարել: Իսկ եթե ես չեմ կարող գոնե ամիսը մի անգամ գնալ էդ կառույցի ղեկարներին հավաքեմ, քննարկենք, խոսենք, անիմաստ չի՞:
-Մամուլում տեղեկություն կա, որ ՀՀԿ ցուցակով նաև Ձեր տղայի թեկնածությունն եք առաջարկել, փորձում եք նրան պատգամավոր դարձնել:
- Նախ՝ իմ տղայի տարիքը չի հերքում, որ առաջադրվի, տղաս 23 տարեկան է: Երկրորդն էլ՝ ո՛չ իմ մեջ, ո՛չ տղայիս մեջ էդպիսի ցանկություն չկա, որ տղայիս ԱԺ պատգամավոր դարձնեմ:
-Այսպիսով իշխանությունը հրաժարվո՞ւմ է Ձեզնից, թե՞ Դուք եք հեռանում:
-Իշխանությունը ինչու պիտի հրաժարվի ինձանից: Ես ուղիղ 28 տարի ծառայում եմ, 1988-ից մինչև էսօր ես էս երկրին ծառայում եմ: Ինչքան էլ հնարավորություն ունենամ, էլի ծառայելու եմ: Տենց չի, որ պետք է անպայման պաշտոն ունենամ, պատգամավոր լինեմ: Չէ, ես իմ հող ու ջուրը սիրում եմ, ես իմ ժողովրդին սիրում եմ և ինչ հնարավորություն ունեցա, անելու եմ:
-Քանի որ Դուք դեռ Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավարն եք, հայտնի՞ է, թե ովքեր են առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով Սյունիքում:
-Առաջիկայում հայտնի կլինի: Որքան գիտեմ, Սյունիքի ներկա պատգամավորներից Հայկ Գրիգորյանը չի առաջադրվելու: Սյունիքի մյուս պատգամավոր Արմեն Կարապետյանը կառաջադրվի, թե չէ, չեմ կարող ասել, բայց Հայկը համոզված եմ, որ չի առաջադրվելու: Բնական է, նոր թեկնածուներ կլինեն: Քաղաքապետերը կլինեն թեկնածու: Արսենյան Աշոտն է այդ ընտրատարածքից լինելու, քանի որ հիմա Վայոց ձորն ու Սյունիքը մեկ ընտրատարածք է:
- Իսկ Դուք սատարելո՞ւ եք Աշոտ Արսենյանին, թե՞ իրեն ավելի մրցակից եք դիտարկում:
- Չէ սատարելու եմ, իհարկե: Մենք ընկերներ ենք, ոչ թե մրցակիցներ: Աշոտը իմ ընկերն է, ես էլ Աշոտին իսկապես սատարելու եմ: Եթե ես նույնիսկ առաջադրվեի, էլի մենք իրար չէինք խանգարի: Ես համոզված եմ, որ Արսենյան Աշոտն իր բավականաչափ ձայները կստանա: Իսկ հիմա, որ չեմ առաջադրվում, իհարկե, իմ բոլոր հնարավորությունները ներ եմ դնելու Արսենյան Աշոտի համար: Սյունիքից լավագույն դեպքում երկու հոգի պետք է ընտրվեն: Երկրորդն էլ կտեսնենք՝ որն է հարմար թեկնածուն, նրան էլ կօգնենք:
- Տեղեկություն կա, որ Սյունիքում ռեյտինգայիով պատրաստվում է առաջադրվել նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ում հետ Դուք բավական մրցակցային լարված հարաբերություններ ունեիք ժամանակին:
- Ես ոչ մեկի հետ լարված հարաբերություններ չունեմ: Վահե Հակոբյանը 3 անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր, 3 անգամ էլ օգնել եմ ես իրեն: Եվ ասեմ, որ իմանաք, 2013-ին, որ ես դիմում գրեցի, հրաժարվեցի մարզպետի պաշտոնից, նաև ես նախագահին խնդրեցի, որ Վահե Հակոբյանին մարզպետ նշանակելը ճիշտ կլինի: Մաքսիմ Հակոբյանն էլ բավականին փորձառու մարդ էր, և իր հնարավորությունները իր տղայի համար կներդներ մարզում:
- Իսկ այս ընտրություններում հնարավո՞ր է աջակցեք Վահե Հակոբյանին:
- Շատ հնարավոր է:
- Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են, քանի որ ասվեց, որ իր առաջարկով եք Դուք հրաժարվել մարզպետի պաշտոնից:
- Շատ նորմալ է մեր հարաբերությունները: Եթե խնդիր էլ լինում է, ես շատ հանգիստ կարող եմ զանգել, ընդունում է, և հնարավորինս էլ այդ խնդիրներին աջակցում է:
Ես ինքս եմ դիմում գրել, հրաժարվել՝ իմ առողջականը չներելու համար: Ես հիմա զբաղված եմ գործով լուրջ՝ հանքարդյունաբերությամբ, ես իմ գործն ունեմ, իմ գործով զբաղվում եմ, ես էլի իմ նպաստն եմ բերելու մեր երկրին: Իշխանություններն էլ կորոշեն, եթե կգտնեն, որ ինչ-որ տեղ իմ կարիքը կա աշխատելու, կաշխատենք:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը