Ասանժի կողմնակիցները Էկվադորի դեսպանատան մոտ ցույց են անում
Լոնդոնում Էկվադորի դեսպանատան մոտ, որտեղ մոտ 4 տարի ապաստանել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, նրա կողմնակիցները ինքնաբուխ ցույց են անում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Դեսպանատան շենքի մուտքի դիմաց՝ երթևեկելի մասում, հավաքվել են բարձրախոսով աջակցության խոսքեր բացականչող և պաստառներով ակտիվիստներ: Դեսպանատան շենքի մոտ հավաքվել է մամուլի 100-ից ավելի ներկայացուցիչ, որոնք սպասում են Ասանժի հնարավոր հայտնվելուն: Ուրբաթ ՄԱԿ-ի աշխատանքային խումբը անօրինական է ճանաչել Ջուլիան Ասանժին ազատությունից զրկելը և կոչ է արել նրան ազատ ազատել ու փոխհատուցում վճարել: Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ համաձայն չեն աշխատանքային խմբի որոշման հետ:
