Քյոլնում դարձյալ հարձակվել են կանանց վրա
Անցած գիշեր Քյոլնում գրանցվել է 22 հանցագործություն, որոնք կապված են սեքսուալ ոտնձգությունների հետ, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Քյոլնի ոստիկանությանը: Ձերբակալվել է 190 մարդ: Տոնը մեկնարկել է Քյոլնում նախօրեին ու տևելու է 6 օր: Կառնավալի անվտանգությունը, քաղաքային պաշտոնյաների խոսքով, ապահովում է ավելի քան 2000 ոստիկան:
