Պան Գի Մունը Հյուսիսային Կորեայից պահանջում է/տեսանյութ/
Rosbalt-ը հայտնում է,որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ստորերկրյա միջուկային փորձարկումը, որի մասին հայտարարել են Հյուսիսային Կորեայի իշխանությունները: Փխենյանի այդպիսի գործողությունները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը ,հայտարարել է Պան Գի Մունը: «Ստորերկրյա միջուկային փորձարկումը, որի մասին հունվարի 6-ին հայտարարել է Հյուսիսային Կորեան, մեծ մտահոգություն է առաջացնում: Այդ փորձարկումը կրկին խախտում է ՄԱԿ-ի ԱԽ բազմաթիվ բանաձևերը՝ չնայած նմանատիպ գործունեության դադարեցման մասին միջազգային հանրության ընդհանուր կոչերին:Ես պահանջում եմ, որպեսզի Հյուսիսային Կորեան հետագա ոչ մի գործունեություն չձեռնարկի միջուկային ոլորտում և պահպանի ապամիջուկայնացման իր պարտավորությունները, որը պետք է իրականացվի միջազգային վերահսկողության պայմաններում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
