Հիմնադիր խորհրդարանի և «Սասնա Ծռեր» խմբավորման Ամանորյա ուղերձը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և «Սասնա Ծռեր» խմբավորման Ամանորյա ուղերձը «29» դեկտեմբերի 2016թ. ք.Երևան Սիրելի՛ հայրենակիցներ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների բարեմաղթությունների փոխարեն թշնամին ստիպում է մեզ նորից խոսել զոհերի մասին: Վարժեցնելով մեզ կորուստների անխուսափելիությանը, նա որդեգրել է մաշեցնող պատերազմի մարտավարություն, փորձելով սուգը դարձնել մեր ընտանիքների սովորական հոգեվիճակ: Իսկ օտարի շահերին լծված ազգադավ վարչակազմը, չկատարելով իր վրա դրված արժանապատվորեն հակազդելու պարտականությունը, ամեն ինչ անում է ժողովրդի մեջ արտաքին հովանավորի անհրաժեշտության գիտակցություն ներարկելու համար: Այո, դժբախտաբար մարդկային, տարածքային, քաղաքական և քաղաքացիական կորուստներով ենք մտնում Նոր տարի: Այդ և գալիք կորուստների վերաիմաստավորման անհրաժեշտությունը ստիպում է մեզ վերհիշել մեր ով լինելը և գիտակցել պահի պատմականությունը: Հայ ժողովուրդն արդեն մի քանի հազարամյակ տարածաշրջանի կարևոր բաղկացուցիչ միավորի՝ Հայաստանի տերն ու կերտողն է: Այդ հազարամյակների ընթացքում մեր այս կարգավիճակը պահպանելու ու նորոգելու, մեր պատմական առաքելությունը վերահաստատելու բազմաթիվ առիթներ ու անհրաժեշտություններ են եղել: Այժմ մենք ապրում ենք այդպիսի հերթական ժամանակահատվածում: Առնվազն առաջիկա տասնամյակը լինելու է միջպետական հարաբերությունների տուրբուլենտության, արտաքին ու ներքին վայրիվերումների տասնամյակ: Միջազգային գլոբալ անկայունության ներկայիս պայմաններում տարածաշրջանի այսօրվա քաղաքական օրակարգում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով ձևավորված միավորների սահմանների վերանայումն է և նոր միավորների առաջացումը: Պետք է խոստովանենք, որ նման դարակազմիկ փոփոխությունների շեմին ենք մոտենում շատ ծանր բեռով և խորապես հակասական վտանգավոր ճգնաժամային վիճակում: Որպես ժողովուրդ՝ ունենալով նոր ստեղծվող իրավիճակի ձևավորմանը մասնակցելու և տարածաշրջանային սուբյեկտի դերով կայունության ու բարգավաճման նոր ափ դուրս գալու ներուժ, որպես պետություն՝ հայտնվել ենք կորստի և դրան հետևող աղետի ընթացքի մեջ: Մեր պետությունը (Արցախը ներառյալ) ռուսական ֆանտոմային կայսրության՝ Եվրասիական միության գաղութի է վերածվել: Նրա գաղութային վարչակազմին հանձնարարված է հասարակությանը հոգեբանորեն նախապատրաստել ազատագրված տարածքները հանձնելուն և ապավինել պերմյակովներից բաղկացած «խաղաղապահ» ուժերի ողորմածությանը: Զուգահեռաբար՝ ավարտին են մոտենում Հայկական բանակի ռազմավարական կառավարումը Ռուսաստանին հանձնելու և ԵԱՏՄ գերության մեջ մեզ լիակատար սնանկացման մատնելու գործընթացները: Եթե այս ծրագիրն իագործվի, դոմինոյի սկզբունքով Արցախի, Մեղրու միջանցքի, ամբողջ Սյունիքի, հայրենաբնակ հայության և Հայրենիքի այս վերջին կտորի կորուստները կհաջորդեն իրար: Ռուսաստանին տարածք է պետք կայազորի համար, ոչ թե Հայաստան երկիր ու պետություն, ուստի մեր դարավոր թշնամու հետ նա, ի վերջո, հենվելով նաև նախկին փորձի վրա, լեզու կգտնի, բայց արդեն առանց մեզ: Սակայն մեր պատմությունը հուշում է, որ օտարի ու նրա խամաճիկ յուրայինի ձեռքով իրագործվող այսպիսի ընթացքը առաջին անգամը չէ, որ մեզ լինել-չլինելու խնդրի առաջ է կանգնեցրել: Եվ այդ պատմությունը բազմիցս ապացուցել է, որ աշխարհի ու տարածաշրջանի բոլոր դարակազմիկ վերաձևումների ժամանակ մենք կարողացել ենք, հավատարիմ մնալով մեր առաքելությանը, նորից ու նորից հարություն առնել և ինքնիշխան կերպով շարունակել մեր պատմական երթը՝ որպես տարածաշրջանին ու աշխարհին քաղաքակրթական արժեք ավելացնող ժողովուրդ: Ներկայիս փուլում գաղութային վարչակազմը լծվել է 2017թ. գարնանը նախատեսված ընտրությունների միջոցով իր լեգիտիմացման գործին, որպեսզի կարողանա իրագործել իրեն հանձնարարված հրեշավոր ծրագիրը: Այդ պատճառով՝ մեր առաջադրանքը պետք է լինի նշված ծրագրի խափանումն ու հայության ազգային առաքելության վերահաստատումը: Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք ընդվզելու: Եթե արտաքին կամ ներքին թշնամու տված կամ մեկ այլ առիթ լինի, ապա մինչ ընտրությունները: Իսկ եթե ոչ՝ պետք է բոյկոտի միջոցով ապալեգիտիմացնենք գաղութային քրեաոստիկանապետական վարչակազմին, ավելի հանգամանալից կերպով ինքնակազմակերպվենք և ընդվզմամբ կանխենք աղետը: Ապալեգիտիմացման համար բնավ անհրաժեշտ չէ, որ հասարակության հեղինակազրկված հատվածը ևս մասնակցի դրան: Համատարած բոյկոտի կարիք չկա: Բավական է, որ բոյկոտին մասնակցի հասարակության գիտակից ու կամային մասի կորիզը՝ հոգեբանական, իրավաքաղաքական և գործնական առումներով մերժելով մասնակցությունը դավաճանությանը, գաղութային վարչակազմում տեղ գրավելու բորենիական գզվռտոցին ու բոյկոտը որպես ռեսուրս օգտագործելով՝ այդ մերժման հենքի վրա ազատ ու արժանապատիվ համախմբվածությամբ ինքնորոշվի դեպի ընդվզում և կազմակերպի այն՝ դառնալով դրա միջուկն ու քարշակը: Իսկ ընտրությունների հետ դեռևս հույս կապող և ազնիվ մղումներ ունեցող Հայաստանի քաղաքացիները և մեր արտերկրաբնակ հայրենակիցները, կասկած չունենք, հընթացս կմիանան ընդվզմանը: 2016թ. բոլոր ծանր կորուստներով հանդերձ հիշենք, որ Նոր տարի ենք մտնում նաև ազգային ոգու պոռթկումների ձեռքբերումներով ամրապնդված հույսով ու հավատով: Ապրիլյան քառօրյան և «Սասնա Ծռեր» շարժումը ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն այսօր էլ ունի ցասման և ոգու տրամաբանությամբ պոռթկալու ներուժ: Այն ունի նաև իր կամքը պարտադրելու սառը կարողություն: Ըստ այդմ՝ քաղաքական ասպարեզ է բացվել Հայաստանի նոր կարգավիճակի և պատմական առաքելության վերահաստատման համար, ինչն առաջիկայում պետք է իրականացվի Կուր-Արաքսյան ազգային-ժողովրդավարական Նոր Հանրապետության հիմնադրմամբ և նրա հետագա գործունեությամբ: Սուվերենի կամքով ստեղծվող այս քաղաքական իրողության հետ ստիպված են լինելու հաշվի նստել թե՛ ռուսներն ու թուրքերը, թե՛ ամերիկացիներն ու իրանցիները և թե՛ այլոք: Ուստի՝ հավատարիմ լինելենք մեր առաքելությանը, հավատա՛նք ի վերուստ մեզ տրված ուժերին և գործե՛նք արժանապատվությամբ: Բոլորիդ շնորհավորում ենք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում մարդկային երջանկություն ու ազգային իղձերի կատարում: Մե՛նք ենք տերը մեր երկրի:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am