Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը մարտական հենակետեր
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրյակին «Հայոց Արծիվներ»
հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհուրդը
Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հերթական
անգամ այսօր հյուրընկալվել էր Հայաստանի և Նախիջևանի սահմանագծի
մարտական հենակետեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին,
զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու գալիք
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Սահմանագծի
մարտական հենակետերում Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում նշեց.
«Ազգապա՛հ զինվորականներ, արցախյան փառավոր հերոսամարտ
հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդը իր դարավոր պատմության
էջերում ամրագրեց ձեռքբերումների ևս մեկ տարի և մուտք է գործում
2017 թվական` հավատքի, վստահության, հավատարմության,
աշխատասիրության, պատասխանատվության, հզորացման տարի:
Ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ
առաջնորդվող «Հայոց Արծիվների» և անձամբ իմ անունից սրտանց
շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին՝ գալիք Ամանորի և Սուրբ
Ծննդյան տոների կապակցությամբ:
Ազգային բանակի ոգետենչ սպաներ, ենթասպաներ, զինվորներ, «Հայոց
Արծիվներ», միշտ գիտակցե՛ք, որ բավական չէ հայոց ազգի զավակը լինել,
պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել: Միշտ գիտակցե´ք, որ ձեր
խրամատների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի
դարավոր թշնամի հակառակորդները, ի դեմս խառնածին ցեղերի արդյունքում
ձևավորված հորինված Ադրբեջանի, իսկ ձեր թիկունքում են ամեն օր ձեզ
փառաբանող, ձեզ սպասող թանկագին ձեր ծնողները: Միշտ գիտակցե՛ք, որ
հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան, ու թո՛ղ Աստված և
Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում և ուղեղներում:
Կեցցե՛ք դուք,
Կեցցե՛ անպարտելի հայոց ազգային բանակը»:
Աստված պահպանի Ձեզ և Ձեր օջախներին:
Աստված պահպանի Հայաստանին, Արցախին, սփյուռքին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով
պարգևատրեց հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող
հայոց սպաներին: Խաչիկ Ասրյանը նաև թանկարժեք իրային նվերներով
պարգևատրեց ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Սերոբյանին,
բոլոր սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին,
պայմանագրային զինծառայողներին:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպած հերթական
ռազմահայրենասիրական միջոցառումների ընթացքում Խաչիկ Ասրյանը
շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե
Նաղդալյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին աջակցելու
համար:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
