Կարող եմ քաղաքացու կողքին լինել . Արման Թաթոյան
Արդեն տեղեկացրել ենք ,որ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը. ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ևս առաջարկեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը: Թաթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը համաձայնվել է. «Ես դեռ ընդամենը առաջադրված եմ որպես թեկնածու, հանձնաժողովում դեռ քննարկումներ կլինեն, այդ հարցերը այնտեղ կքննարկենք: Ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել ու քաղաքացու կողքին լինել՝ օմբուդսմենի առջև դրած խնդիրներին համապատասխան:Ես մոտ յոթ տարի աշխատել եմ Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմում ու լիարժեք պատկերացնում եմ ՝ ինչ է սպասվում: Իմ թեկնածությունն առաջարկել է Հավհաննես Սահակյանը»: Դիտարկմանը՝ ասում են՝ Դուք Միքայել Մինասյանի թիմից եք, Ա. Թաթոյանը պատասխանեց, որ նրան անձամբ չի ճանաչում:
