Հայտնի է «Տու-154»-ի կործանման պատճառը
ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, հայտարարել է, որ ինքնաթիռում տեխնիկական անսարքություններ են ի հայտ եկել։ Վերջինս գլխավորում է ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի կործանման հետաքննությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Ինքնաթիռը Սև ծովի հատակին հարվածի ժամանակ գրեթե ամբողջությամբ ավերվել է, ինչը, իհարկե, դժվարացրել է որոնողական աշխատանքների իրականացումը»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար:
