ՙՙՌԴ և Բելառուսի զինվորականներն արդեն մասնակցում են հայկական մարտերին՚՚
Ս.թ. դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀԱՊԿ անդամ ՀՀ Տավուշի շրջանում ՀՀ պետական սահմանի խախտման և Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում մարտական գործողությունների ծավալման կապակցությամբ ՀԱՊԿ զինուժի ստորաբաժանումները շտապ տեղափոխվում են ՀՀ՝ դաշինքի կանոնադրությանը համաձայն ադամ-երկրի տարածքային ամբողջականությունը՝ անվտանգությունը ապահովելու համար։ Ըստ որոշ տվյալների, ՌԴ և Բելառուսի զինվորականներն արդեն մասնակցում են մարտերի հայկական բանակի հրամանատարության հետ համաձայնեցված կարգով, իսկ Ղազախստանի, Ղրղստանի և Տաջիկստանի զորամիավորումներն ապահովում են թիկունքի պաշտպանությունը։ ՀԱՊԿ ԵՎ ԵՏՄ պաշտոնական ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր քարռուղարին Ադրբեջանի նախահարձակման դեմ բողոքի նոտայով։ Այս մասին գրել է Տիգրան Խզմալյանը, փորձելով հեգնել ՀԱՊԿ ԵՎ ԵՏՄ պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք ոչինչ չեն անում Տավուշի շրջանում տեղի ունեցածի հետ կապված:
