Տավուշում հանձնե՞լ ենք դիրքեր.ՊՆ-ն արձագանքում է
Արդեն տեղեկացրել ենք,որ վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Սահմանից ստացված լուրերի համաձայն,խոսվում էր այն մասին,որ մենք դիրքեր ենք հանձնել:Hayeli.am-ը կապ հաստատեց ՀՀ պաշտպանության նախարաարության հետ,որտեղից էլ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց,որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
