Մարտը շարունակվում է. թշնամին ունի կորուստներ
Այս պահին մարտական գործողությունները դեռ շարունակվում են: Այնպես չէ, որ ամեն ինչ ավարտվել է: Վերջնական և լիարժեք տեղեատվություն հայտնելու համար դեռ շուտ է: Newsbook.am-ի հետ զրույցում այս մասին ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հավաստի են լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե հայկական կողմը 3 զոհ ունի: «Գիտեմ, որ հղում անելով մարզպետին ասել են, բայց պետք է ճշտվեն, հետո նոր հրապարակվեն: Այսինքն՝ այս պահին մինչև հստակ տեղեկատվություն չունենանք՝ խոսել վիրավորների կամ զոհերի մասին, ճիշտ չէ: Մենք գիտենք, որ հակառակորդի կողմից զոհեր կան, մեր կորուստների մասին ինֆորմացիան կճշտվի, երբ որ այդ գործողությունները ավարատվեն»,-ասաց Գևորգ Ալթունյանը: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյան էլ մեզ հետ զրույցում փոխանցեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է:
