Խիստ կասկածելի շտապողականություն Ղարաբաղի հարցում

Մոսկվան համառորեն շարունակում է զարմացնել` ԼՂ խնդրի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ անելով... Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը չդադարի, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանի Դաշնությունը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Մեզնից կախված ամեն ինչ կարվի, որպեսզի կարգավորման գործընթացը չդադարի, այլ ընդհակառակը` ինտենսիֆիացվի: Ինչ վերաբերվում է հանդիպումների կոնկրետ գրաֆիկին, ապա դրա վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի այն ժամանակ, երբ նման տեղեկատվություն ստացվի», հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Իսկ միթե ղարաբաղյան կարգավորման գործընթաց գոյություն ունի՞... Դեռ ապրիլյան քառօրյա պատերազմից շատ առաջ` ղարաբաղյան կարգավորման գործընթացը հայտնվել էր փակուղում, դա ոչ մեկի համար գաղտնի չէ: Սակայն պարզվում է, Մոսկվայի համար, ղարաբաղյան կարգավորման գործընթացն այժմ ոչ միայն չի դադարել, այլև այն չպետք է թույլ տալ, որ կանգ առնի: Մոսկվան, վստահաբար, նկատի ունի ռուսական ջանքերը, որոնք ակտիվացրել են հատկապես ապրիլյան քառօրյայից հետո, երբ պարզ դարձավ, որ Ալիևը ընդունակ չէ անգամ միջնորդների կոնկրետ պահանջներն ընդունել: Ու այս վիճակում, երբ հայկական կողմը պահանջում է, որ միջնորդներն Ալիևին կարգի բերեն, որ նա ընդունի սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների ներդրումը և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման գաղափարը, հանկարծ Մոսկվան ղարաբաղյան կարգավորման գործընթաց է տեսնում: Մոսկվայի ակտիվ ջանքերին զուգահեռ ձայնակցում է նաև պաշտոնական Բաքուն... Ադրբեջանը դեմ է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը դառնա որևէ միջազգային կառույցի մենաշնորհը, հայտարարել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Բաքուն շարունակելու է այս հարցը մտցնել միջազգային բոլոր կազմակերպությունների օրակարգ, քանի դեռ հայկական ագրեսիայի հետևանքները չեն վերացվել, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: Այսինքն, ստացվում է, որ Մոսկվան ու Բաքուն միահամուռ ուժերով հանդես են գալիս ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ու առաջ են տանում Ռուսաստանի ջանքերը, այլ կերպ ասած` «Լավրովի պլանը»: Թամար Բագրատունի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am