Վերջին տարիներին յուրաքանչյուր երրորդ տնտեսություն ունի միգրանտ անդամ
Ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր տվյալները: «ՀՀ բնակչության թվաքանակը երեք միլիոն էր կազմում իննսունականներին: Մենք ունեցանք 160-170 հազար հոգու ներհոսք Ադրբեջանից: Հայաստանից մեկնել և չի վերադարձել 1 միլիոն 750 հազար մարդ: 250 հազար մարդկանց վերադարձը հայրենիք չի բացառվում: 92, 93, 94 թվականներին բնակչության բացասական սալդոն կազմել է 650 հազար մարդ»,- ներկայացրեց նա և հավելեց, որ վերջին տարիներին յուրաքանչյուր երրորդ տնտեսություն ունի միգրանտ անդամ, և միգրանտների վաստակները երկու և ավելի անգամ պակասել են` անցյալ տարվա համամատ: Եգանյանը նշեց նաև, որ վերջին տարիներին հայրենիքից մեկնողների և ժամանողների տարբերությունը կազմում է մոտ 35 հազար մարդ:
