Բեռլինի ոստիկանությունը ծննդյան տոնավաճառում ահաբեկչությունից 9 օր անց ձերբակալել է Անիս Ամրիի ենթադրյալ հանցակցին: Ձերբակալվածը Թունիսի 40-ամյա բնակիչ է, որը Բեռլինում է բնակվում, հայտնում է Spiegel Online-ը:
Բեռլինի ոստիկանությունը հրաժարվել է մանրամասներ հաղորդել դեպքից: Գերմանիայի Դաշնային դատախազությունն իր հերթին հայտարարել է, որ առաջիկայում այս հարցով մամուլի ասուլիս կկայանա:
Հիշեցնենք, որ թունիսցի ծագմամբ ահաբեկիչը բեռնատարով ընթացել էր սուրբծննդյան շուկայում հավաքված ամբոխի ուղղությամբ, ինչի հետևանքով 12 մարդ զոհվել էր, 50-ը`վիրավորվել: Դեկտեմբերի 22-ին Գերմանիայի Դաշնային դատախազությունը Անիս Ամրիի ձերբակալման հրաման էր արձակել, իսկ հաջորդ օրը Ամրին սպանվել է Միլանում ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից