1000 դրամների նախագիծն ընդունվել է, և մենք պետք է միանանք դրան. ԼՂ վարչապետ

Միանշանակ կողմ եմ 1000 դրամների նախագծին, այն արդեն ընդունված է ՀՀ-ում, և մենք նույնպես պետք է միանանք այդ նախաձեռնությանը: Այս մասին, «Արցախպրես»-ի հաղորդմամբ, երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և նշել, որ 1000 դրամների գաղափարը նոր չի ծնվել: «Պատերազմական տարիներին՝ 1991-94 թվականներին, ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի հիմքում դրված էր առաջին հերթին հայրենիքը, բանակը, Արցախը: Այն ժամանակ էլ էինք խոսում ազգային տուրքի գաղափարի մասին: Ապրիլը հուշեց, որ պետք է կոնկրետ քայլերի անցնել, մանավանդ որ համահայկական հիմնադրամին չհաջողվեց ազգային տուրքի գաղափարը վերջնականորեն մտցնել ոչ միայն սփյուռքում, այլ նաև՝ Հայաստանում: Ողջ արցախցիները մասնակցում են մարաթոնին, բայց Հայաստանում և Սփյուռքում պատկերն այլ է: Դրա համար ընդունելի է այդ գաղափարը: Ճիշտ է, կարծիքների բախում կա, մի մասն ասում է ինչու աշխատավարձի կոնկրետ տոկոսի չափ չէ, ինչու հաստատագրված է»,- ասել է Ա. Հարությունյանը: ԼՂՀ վարչապետի խոսքով, դեռ կան իրավական որոշ խնդիրներ, որոնց լուծումն ավարտելուց հետո Արցախում ևս կգործի այդ նախաձեռնությունը: «Մանավանդ Արցախը, մանավանդ արցախցիները, որ հասկանում են խոսքն ինչի մասին է, քանի որ բոլորս շրջապատում ունենք ընկերներ, բարեկամներ, որոնք ռազմական գործողություններից տուժած խավի ներկայացուցիչներ են և որոնք քիչ են օգտվում պետական սոցիալական ծրագրերից, կամ էլ տրամադրվող օժանդակությունը չի բավարարում նրանց: Հետևաբար, պարտավոր ենք ընդունել այդ նախագիծը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am