Պատերազմ, թե՞ «խաղաղություն» կամ ինչպես «պատերազմել», որ հասնել խաղաղության

Լևոն Տեր–Պետրոսյանի հայտնիելույթից հետո, ինչպես ևսպասվում էր, նոր դիսկուրս պետքէ սաղմնավորվեր, քանի որքաղաքական ուժը որդեգրեց «խաղաղության դրոշակակրի» ծածանման քաղաքականությունը: Վերջինս ըստ էության այստարիների համար նոր օրակարգձևավորելու հայտ է, քանի որ մինչօրս ընդդիմադիր ուժերիքաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը ապօրինի ռեժիմից ազատվելու, վարչակազմինհեռացնելու հարցն է եղել: Ասել թե անվտանգության խնդիրը կեղծ օրակարգ է, կնշանակի էշի ականջում քնած լինել, ասելթե ապրիլյան քառօրյա պատերազմը լուրջ ազդակ չէր, կրկին միամտության դրսևորում կլինի, ասել թե «խաղաղության» «օրակարգը» Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգիթիվ մեկ խնդիրն է, կնշանակի «այո» ասել ապօրինի իշխանության հարատևությանը: Հիմա հերթով Արդյո՞ք անկախությունից ի վեր ձևավորված արատավոր քաղաքական համակարգը ուղղակիորենկապված չէ Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ: Իրար հաջորդող իշխանությունները Ռուսաստանից Հայաստանի քաղաքական և տնտեսականկախվածությունը հիմնավորել են պատերազմի վտանգով: «Կախվածություն հանուն անվտանգության» քաղաքականությունն այս տարիներին աղետալիհետևանքներ է թողել Հայաստանի վրա: Հենց «Հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության» վերնագրի ներքո է տեղի ունեցել պետության և նրա քաղաքացիներինկատմամբ իշխանության կողմից իրականացված ամենատարբեր ծանր հանցագործությունները` սկսած ընտրությունների կեղծումից, պետության հարստության թալանումից և գողոնը տեղականու օտարերկրյա բանկերում պահելուց, վերջացրած օֆշորային գոտիներում ներդրումներիրականացնելով, տնտեսության մենաշնորհի և կոռուպցիայի արմատների ամրապնդմով, իսկայս ամենի դեմ տարվող հնարավոր պայքարին հաջորդել է` «ցնցումներ չառաջացնե՛ք, Ադրբեջանը կկրակի» քարոզը: Այն, որ ի դեմս Ադրբեջանի Հայաստանն ունի ոխերիմ թշնամի, ավելորդ է կրկնել, բայց թշնամու ահի միֆը տարածելը, սեփական ժողովրդին վախի մթնոլորտում պահելը իշխանությունների շարունակական քաղաքականությունն է եղել շուրջերկու տասնամյակ: Իսկ որ առավել ծանր է` այս ամենը հիմնավորվել է Կրեմլի պատերին նայող քաղաքական ուժերիանկուշտ հայացքներով: Այս նույն ժամանակահատվածում քաղաքական ուժերիմեծամասնությունը իշխանության ձգտելուց առաջ իր հավատարմությունն է հայտնել«տիզբոնատերերին», ընդունել է Ռուսաստանի գերակայությունը սեփական երկրում և որպեսվերին ատյան` ՌԴ դեսպանատան միջոցով փորձել է խնդիրներ լուծել ներքաղաքական փտածտախտակի վրա: Սրանից բխում է երկու մարտահրավեր ա) Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը և իշխանությունը փոխկապակցված են, և որքան էլ ունեն կամ կարող են ունենալ տարբեր շահեր, այնուամենայնիվ նրանց շղթաներըռուսկան ԿԳԲ–ի «Գործ №» վերնագրերով հաստափոր թղթապանակներում են և կրիտիկականիրավիճակներում նրանց ի մի են բերում: բ) Կախված լինելով Ռուսաստանից` երկիրը զրկվում է միջազգային ճկուն քաղաքականությունից, ինչպիսի իրավիճակ և ունենք հիմա: Սրա վառ օրինակն էր իշխանությունների 3 տարուց ավելտևած բանակցությունները Եվրամիության արևելյան գործընկերության ասոցացմանհամաձայնագրի կնքման շուրջ, որը տեղի չունեցավ շատ պարզ պատճառով. Կրեմլից հրավիրեցինՍերժ Սարգսյանին, հայտարարել տվեցին, որ Հայաստանը հրաժարվում է եվրաասոցացումից ևպետք է անդամակցի Մաքսային միությանը: Սրան ընդդիմադիր ուժերի հուժկու բողոքիակցիաներ չհաջորդեցին, ավելին` ընդդիմության առաջնորդներից հենց Տեր–Պետրոսյանն էր, որանշրջելի համարեց «ռուսականացման» ընթացքը և դրա դեմ ըմբոստացող ոչ ստվարզանգվածին մի բուռ «ջղաձգվողներ» անվանեց: Ավելին` հայտարարեց, որ «…թևներս քշտենք և, օգտվելով այդ միության ընձեռած հնարավորություններից, փորձենք շենացնել, բարեկարգել մերերկիրը»։ Էստեղից հարց է ծագում. արդյո՞ք Ղարաբաղյան կոնֆլիկտը ցանկանում ենք լուծել, որպեսզիազատվենք ռուսական քաղաքականության ուղղահայացից: Եթե այո, ապա ինչո՞ւ ենքիշխանությանն աջակցում կամ թույլ տալիս, որ երկիրը հնարավորինս կախվածության մեջ դնիՌուսաստանից` Հայաստանում Ռուսական ռազմաբազայի պայմանագիրը 49 տարովերկարացնելով, ԵԱՏՄ–ին անդամակցելով, համատեղ ՀՕՊ համակարգի և դաշտային ուժերիստորաբաժանման համաձայնագրի վավերացմամբ: Ինչո՞ւ ենք ասում, որ Արցախիհակամարտության հանգուցալուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է, և Ռուսաստանը վերջինշրջանում կարգավորման ուղղությամբ լուրջ ջանքեր է գործադրում: Ո՞րն է ելքը կամ ի՞նչ անել «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» դիսկուրսում առաջին հայացքից «խաղաղության» դրոշակակիրները մարդասիրական գերմարդկային առաքելության հայտ են ներկայացրել, ևփորձում են բոլորիս համոզել, որ խաղաղությանն այլընտրանք չկա, իսկ մենք` «արնախումներս», պաթոսի ջերմությամբ տապակված, ուզում ենք մնալ ֆիդայի, ուզում ենքպատերազմի վառոդահոտ շնչել: Արդյոք կեղծ չէ՞ այս դիսկուրսը, արդյոք կա՞ հանրային մի հոծ շերտ, որը խաղաղությանը դեմ է, որը ուզում է թշնամիներով շրջապատվել, չունենալ բարիդրացիական հարաբերություններհարևանների հետ, չունենալ ելք դեպի ծով, օտարերկրյա ներդրողների համար խաղաղ հարթակ: Կարծում եմ ոչ, ուրեմն հասկանանք, թե որն է իրական խնդիրը: Արդյո՞ք հայ ժողովուրդը չիապացուցել, որ խաղաղության կողմնակից է: Արդյո՞ք Ալիևը փոխզիջումիպատրաստակամության հայտ է ներկայացրել միջազգային հանրության քավորությամբ, որին դեմեն արտահայտվել Արցախն ու Հայաստանը: Բնավ ոչ: Այդ պարագայում ո՞րն է «խաղաղություն» քարոզելու ռազմավարության իմաստը: Ավելին, Բաքվի բռնապետը հայտարարում է, որ կա մեկ բանաձև` «ամեն ինչ կամ պատերազմ», որին ակտիվորեն պատրաստվում է: Իսկ պատրաստվելը չի նշանակում բացառապես զինմանպրոցես: Ալիևը, ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հասկանալով, որ միայն առավելզինված լինելը բավարար չէ հաջողություններ գրանցելու համար, հասկանալով, որ հայզինվորականի ոգին տեղն է, և նա սրբորեն է վերաբերվում ամեն մի թիզ թողիպաշտպանությանը, անհրաժեշտաբար ու նոր թափով անցավ թշնամու թիկունքը թուլացնելուպրոցեսին: Իսկ ռազմատենչ քարոզի պարզ տրամաբանությունը մեկն է. խուճապտարածել`հնարավորինս կրկնելով, որ եթե Հայաստանը չզիջի, Ադրբեջանը Ռուսաստանից ուԻսրայելից գնած միլիարդանոց ռազմատեխնիկան գործի կդնի և լայնամաշտաբ պատերազմիարդյունքում ոչ թե 100, այլ այս անգամ` հազարավոր, տասնյակ հազարավոր զոհեր կլինեն, ևհետ կվերադարձնի հողերը: Ինչպես նաև պատահական չէ ալիևյան քարոզչամեքենայի կողմից «հայ–խաղաղասեր» որսալու պրոցեսը: Ռազմատենչության վարպետի կողմից ձևավորած «խաղաղասերների պլատֆորմի» առաքելությունը պարզ չէ միայն միամիտներին, որն աշխարհին ուզում է ցույց տալ, թե Հայաստանի հասարակությունը ուզում է հողերըվերադարձնելով խաղաղություն բերել սահմանին: Ալիրյան քարոզչամեքենան նպատակ ունինաև քանդել Հայաստանից հնչող այն փաստարկը, թե իբր ադրբեջանական հայատյացությունըսին է, և հայերն ուզում են ադրբեջանցիների հետ ապրել, պարզապես հնարավորություն չունեն: Խաղաղասերների պլատֆորմին հաջորդեց «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության նախագահիև «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի հեղինակ Լևոն Տեր–Պետրոսյանի «Խաղաղության» ելույթը, որին էլ հաջորդեց նրա համակիների՝ խաղաղության մասին ամենօրյա գրառումներըֆեյսբուքում: Եվ քանի որ թշնամին իր օրակարգում հարձակվելուց և Հայաստանին կապիտուլացիայիենթարկելուց բացի այլ կետեր չունի, ուրեմն Հայաստանի օրհասական խնդիրը «խաղաղության» քարոզը չէ: Ուստի ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական օրակարգ ձևավորենհետևյալ խնդիրների շուրջ. ա) վերականգնել Հայաստանի անկախությունը, բ) ձևավորել ընտրական ինստիտուտը` իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով, գ) բացառել քաղաքական բանտարկյալի ինստիտուտը, դ) սկսել լայնաճակատ պայքար երկրում տիրող կործանիչ կոռուպցիայի դեմ, ե) քայլ առ քայլ վեր հանել և լուծումներ պարտադրել ժողովրդավարության այլ հիմնախնդիրներիվերաբերյալ: զ) պարտադրել իշխանությանը, որ ընդունվի «Լուստրացիայի մասին» օրենքը և հանրություննիմանա, թե ովքեր են օտար պետությունների գործակալները: Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրին, այս պարագայում, ստատուս քվոյի պահպանումըպետք է մնա քաղաքական օրակարգում, և ոչ թե ևս 2 տասնամյակ երկիրը թալանելու ապաշնորհքաղաքականություն իրականացնելու համար, այլ Հայաստանում նոր որակի արտաքին ու ներքինքաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ստատուս քվոնպետք է փոխել մի պայմանով, այն պետք է լինի Արցախի` Հայաստանին միանալուճանապարհով: Խաղաղության ճանապարհը մեկն է, այն պետք է պարտադրել Ալիևին` ինքնիշխանությանվերականգմամբ,ուժեղ տնտեսությամբ, ժողովրդավարական պետական ինստիտուտներիառկայությամբ, հզոր բանակով, արտաքին վստահ ու ճկուն քաղաքականությամբ, և ոչ թե հողերզիջելով, երկիրը թալանելով, և Ռուսական «Տիզբոնից» «դաբրոներ» բերելով: Ընդգծենք նաև մի կարևոր դիրքորոշում. բացի այն, որ հողերը պատմական Հայաստանի մաս ենկազմել, բացի այն, որ այդ շրջաններում հիմնականում հայերն են ապրել, այլև պատերազմիընդունված կանոնոների համաձայն` ագրեսորը պատժվել է տարածքային կորուստներով: Անհասկանալի է, որ Հայաստանի 3 նախագահներն էլ համարել են, որ 7 շրջաններնազատագրված են, բայց 3-ն էլ բանակցել են, թե որ պայմաններում դրանք կամ դրանց մի մասըկհանձնեն Ադրբեջանին: «Ազատագրված հողն» ունի պարզ բացատրություն. քեզ պատկանածհողը/տարածքը հետ վերցնել այն քեզնից խլողից: Կամ ընդունում ենք, որ այդ հողերը մերը չենեղել մինչ ազատագրելը, և մենք օկուպացրել ենք Ադրբեջանի հողերը, և այս պարագայում զիջելըքննարկման հարց կդառնա, կամ եթե օգտագործում ենք «ազատագրված» տերմինը, ապա այնսակարկելը ոչ այլ ինչ է, քան պարտվողական և Հայաստանի շահից չբխող քաղաքականություն: Հետգրության փոխարեն «Խաղաղության» դրոշակակիրները մի բան պետք է հստակ հասկանան, որ հայ–ադրբեջանականհակամարտությունն ունի առանձնահատուկ բնույթ. երկու կողմերից մեկը պետք է հաղթի, որիարդյունքում հաղթողը ռազմաքաղաքական դոմինանտություն է ձեռք բերելու: Իսկ Հայաստանումգրեթե բոլորը միակարծիք են, որ Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում հայ ժողովուրդնառավել քան միասնական է լինելու և արժանի հակահարված է տալու թշնամուն: Ուրեմնդադարեցնենք զիջելու քարոզը, շարժվենք հայ ժողովրդի միասնականությունն օր առաջապահովելու ճանապարհով, և երկիրը երկիր դարձնենք: Իսկ դրանից հետո թշնամին ո՞ւմ շունն է: Հակամարտության հանգուցալուծման բանալին մեր մտածողության փոփոխության մեջ է, իսկ այլմայրաքաղաքներում այն փնտրելը կախվածության մեծացման և կողպվածության հարատևմանամենակարճ ուղին է: Դավիթ Սանասարյան «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am