Կալանավորի պնդմամբ, իր նկատմամբ ճնշումների պատճառը ՀՀ ԱԺ պատգամավորներին նամակներ ուղարկելն է

«www.newsline.am» լրատվական կայքում հրապարակված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից կրկին բռնության է ենթարկվել կալանավոր Հրաչյա Գևորգյանը» հրապարակման հիման վրա Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որն ստանձնել է վերջինիս իրավունքների պաշտպանությունը, 2016 թ. դեկտեմբերի 14-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Հանցագործության մասին հաղորդմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուշադրություն է հրավիրել Հրաչյա Գևորգյանի նկատմամբ ՔԿՀ աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու դեպքին, որի պատճառը, կալանավորի պնդմամբ, իր նկատմամբ ճնշումների մասին ՀՀ ԱԺ պատգամավորներին նամակներ ուղարկելն է: Քննչական մարմինը, սակայն, 2016 թ. դեկտեմբերի 20-ին հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանի քննարկմանը այն դեպքում, երբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից հանցագործություն կատարելու ուղղությամբ նախնական քննությունը պետք է կատարվի Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կալանավորին բռնության ենթարկելու վերաբերյալ դիմումը քրեակատարողական վարչության պետի քննարկումից վերցնելու և Հատուկ քննչական ծառայության վարույթ հանձնելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. դեկտեմբերի 26-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին: Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներգրավված փաստաբան Տիգրան Սաֆարյանը կալանավոր Հրաչյա Գևորգյանին անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք տրամադրելու ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջնորդությունը նախ կոմունիկացվել էր Դատարանի կողմից, ապա ՀՀ Կառավարության պատասխանները ստանալուց հետո ՄԻԵԴ-ը մերժել էր այն: Փաստաբանի կողմից արդեն իսկ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում) խախտման՝ կալանավորին պատշաճ բժշկական խնամք չտրամադրելու հիմքով: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am