«Սուրբ Ծննդյան հրաշքը պետք է բոլորին վերաբերի, եւ մենք դրա մեջ մեր մասնակցությունը պետք է ունենանք»
Ամանորի գիշերը զանգերը հնչելուց հետո միասնական աղոթքի կարգ է կատարվելու բոլոր եկեղեցիներում: Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը նաեւ տեղեկացրել է, որ այս տարի եւս նռանօրհնեքի կարգ կկատարվի, որն արդեն 3-րդ տարին է իրականացվում Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եւ օրհնությամբ: «Եւ բերքառատության ընկալման, եւ համախմբման, եւ իբրեւ ազգային սիմվոլ: Մի տեսակ մեր միեւնույն գաղափարի շուրջ համախմբման արտահայտություն է: Դա բաժանվում է հավատացյալ ժողովրդին եւ տեղի է ունենում մաղթանք»: Քանի որ հունվարի 1-ը կիրակի օր է, անպայման պատարագ է մատուցվելու՝ տարին սրբագործելու ակնկալիքով, որպեսզի բոլորն էլ այդ օրհնության բաշխումը իրենց վրա զգան: Մանրամասն՝ կարդացեք «Ա1+»-ում
