Սննդաբանը`3 սպիտակ մահերի մասին
«Ամանորի տոներին անընդհատ ծամելն է պատճառը, որ մարդիկ քաշի ավելացում են ունենում: 2,5-ից 3 ժամ ընդմիջումներով պետք է սնունդ ընդունել: Եթե տոնական օրերին մեկ տեղից մյուս տեղ են գնում, կարող են նախաճաշել իրենց տանը, հետո նոր արդեն գնան հյուր: Եթե ճաշի ժամ է, լիարժեք կարելի է ճաշել, ոչ թե անընդմեջ ծամել, հենց դա է ծանրաբեռնում ստամոքսը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սննդի խորհրդատու Հասմիկ Եղիազարյանը: «Բոլոր ճաշատեսակները եւ աղցանները շատ նպաստավոր են առողջ ապրելակերպի համար: Պարզապես խառնելն է շատ սխալ: Հերթականությունը եւ մթերքների համակցությունը պետք է աշխատել ճիշտ ընտրել:Ցանկալի է հաց ուտելիս սկսել բանջարեղենից, կամ բանջարեղենային աղցանից, որոնք նպաստում են աղեստամոքսի աշխատանքին»,- ավելացրեց Հասմիկ Եղիազարյանը: Սննդաբանը խորհուրդ տվեց առավոտյան արթնանալիս ջուր խմել, դա շատ կարեւոր է, որովհետեւ նպաստում է աղիների աշխատանքին: Միաժամանակ նա բոլորին հիշեցրեց, որ գոյություն ունի երեք սպիտակ մահ՝ շաքարավազ, աղ եւ ալյուր:
