10 միլիարդից ավելի դոլար՝ Սիրիային օգնելու համար
РИА Новости-ն հայտնում է,որ Լոնդոնում ավարտվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող «Օժանդակություն Սիրիային և տարածաշրջանին» կոնֆերանսը, որի մասնակիցները պայմանավորվել են 10 մլրդ դոլարից ավելի գումար հավաքել՝ Սիրիային օգնելու համար: Հաղորդվում է, որ գումարից 6 միլիարդը կտրամադրվի 2016-ին, իսկ մնացածը՝ 2020-ին:
