Մենք Գիքոր հանրապետությունից վերածվեցինք նժդեհական պետության.Ազատ Արշակյան
Ամփոփելով 2016 թվականը՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Հայելի ակումբում հրավիրած ասուլիսում հայտարարեց.«Անցնող տարում մեր ազգը ձեռք բերեց ինքնավստահություն, հաղթողի ինքնազգացողություն: Մենք Գիքոր հանրապետությունից վերածվեցինք նժդեհական, Վահագնի, հաղթող, փառավոր պետության, որովհետև ապրիլյան պատերազմի ընթացքում մեն-մենակ մնացինք թշնամու դիմաց, և ես համարում եմ, որ մենք հաղթեցինք, չնայած որ շատ ծանր կորուստ ունեցանք՝ հարյուր երիտասարդ և ութ հարյուր հեկտար: Երևի դա մեր Հայրենիքի ամենալավ կտորն էր»: Սկզբում դրական էի համարում կառավարոթյան փոփոխությունը, բայց հիմա այլ կարծիք ունեմ,ասաց նա և հավելեց. «Ես ոգևորված էի, կարծում էի՝ նոր մարդ է, գավառական չէ, քանի որ դրանից առաջ գավառամտություն էր, բայց երբ շարք կանգնած, ասես՝ ատամնաբուժարան գնալիս լինեն, մտան ՀՀԿ՝ ատամնազերծ լինելու: ՀՀԿ-ն ատամնաբուժարան է, ով մտնում է՝առանց ատամ դուրս է գալիս: Ես հույս ունեի, որ Կարեն Կարապետյանը չի մտնի ատամնաբուժարան»,-ասաց բանախոսը:
