Պերմյակովի դատն ցուցմունք է տվել նրան ձերբակալած անձը
Ավետիսյան ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովի դատավարությանը ցուցմունք էր տալիս Վալերի Պերմյակովին սահմանը հատելուց ձերբակալած Միխայիլ Խաչատրյանը: «Սահմանին՝ պոմպակայանի մոտ, լապտերի լույս է նկատվել եւ պարզվել է, որ Պերմյակովը փորձել է սահմանը հատել: Ո՞վ է» հարցին, Պերմյակովը պատասխանել է. «Ձերոնցից եմ»,-պատմել է նա : Այնուամենայնիվ, նրան հրաման է տվել գետնին պառկել եւ նախազգուշական կրակոց է արձակել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի խոսքերով՝ վկայի ցուցմունքից պարզվեց, որ հայկական եւ ռուսական կողմերը իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել: Հակառակ դեպքում՝ Պերմյակովը կհանձնվեր հայկական, այլ ոչ թե ռուսական կողմին:
