Հայաստանի տնտեսության մեջ արտաքին հատվածից թելադրված ռիսկերը որոշակիորեն թուլանում են

Հայաստանի տնտեսության մեջ արտաքին հատվածից թելադրված ռիսկերը որոշակիորեն թուլանում են։ Միտումները պահպանվելու դեպքում դրանց ազդեցությունը շուտով տնտեսության վրա զգալի կլինի։ Բնականաբար մեծ է Հայաստանի տնտեսության կախվածությունը արտաքին մի շարք գործոններից։ Պատահական չէ, որ տնտեսական զարգացումները հիմնականում կրում են դրանց ազդեցությունը։ Չնայած պահպանվող անկայունությանը եւ բարձր տատանողականությանը, նկատելի է պղնձի գների բարձրացման միտումը։ Հոկտեմբերի վերջի համեմատությամբ այն զգալիորեն թանկացել է։ Անցած երկու ամսվա ընթացքում պղնձի գինը միջազգային շուկայում բարձրացել է տոննայի հաշվով գրեթե 800-900 դոլարով։ Այն այժմ տատանվում է 5,4-5,5 հազարի սահմաններում, թեպետ մի պահ գերազանցում էր նույնիսկ 5,9 հազարը։ Տարեսկզբին պղինձը միջազգային շուկայում վաճառվում էր 4,4 հազար դոլարով։ Չնայած հետագայում գինը որոշ չափով բարձրացավ, այնուհանդերձ հաստատվեց հիմնականում 4,6-4,8 հազարի միջակայքում։ Պղնձի միջազգային շուկայում վերջին շրջանում ձեւավորված գներն անշուշտ դրական գործոն են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի համար։ Հանրահայտ է, թե այս ճյուղը ինչ կարեւոր ազդեցություն ունի տնտեսության, առավել եւս՝ պետական բյուջեի եկամուտների վրա։ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր ընկերությունը, ի դեմս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», այս տարվա ինը ամիսներին պետական բյուջե է մուծել ընդամենը 5,2 մլրդ դրամ։ Սա 3,6 անգամ պակաս է նախորդ տարվա համեմատ։ 2015թ. նույն ժամանակահատվածում ընկերությունը պետական բյուջե էր վճարել 19 մլրդ դրամ։ Ընդ որում՝ այնպես չէ, որ այդ ժամանակ պղինձը միջազգային շուկայում շատ ավելի թանկ էր. տարեսկզբի 6 հազարից այն աստիճանաբար նվազեց եւ սեպտեմբերին մոտեցավ 5 հազար դոլարին։ Հաջորդ երեք ամիսներին պղնձի գինը տատանվում էր 4,6-4,7 հազարի միջակայքում։ Այդ պայմաններում ընկերությունը պետական բյուջե էր վճարել մի քանի անգամ ավել հարկ։ Նավթի գների բարձրացումը ավելացրել է Ռուսաստանի տնտեսության աճի հավանականությունը։ Պատահական չէ, որ վերջին երկու տարիների անկումից հետո հաջորդ տարվա համար միջազգային կառույցները դրական կանխատեսումներ ունեն ՌԴ տնտեսական աճի վերաբերյալ։ Այդ գործոնից Հայաստանի տնտեսության կախվածությունն արտահայտվում է առաջին հերթին տրանսֆերտային հոսքերի տեսքով։ Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am