Դավիթ Բաբայան. «Բոլորը կաշխատեն խաղաղության պահպանման ուղղությամբ». «Հայոց աշխարհ»

Հարցազրույց ԼՂՀ նախագահի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ   -Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի աշխատանքն անցնող տարում, կարելի՞ է այն համարել արդյունավետ: -2016-ը ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում եղավ թերեւս ամենաբարդ ժամանակահատվածը, այն բարդ էր նաեւ ԵԱՀԿ Մինսկ խմբի եռանախագահողների համար: Եղավ մի շրջան, երբ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով առհասարակ տապալվեց բանակցային գործընթացը: Մինսկի խումբն արել է հնարավորը իրավիճակի շտկման ու տարածաշրջանում խաղաղության, կայունության վերականգման համար: Անշուշտ նրանց քայլը գնահատելի է: Համանախագահներից այլ բան սպասել դժվար է, մանավանդ երբ Ադրեբեջանը վարում է աննորմալ քաղաքականություն: Այս իրավիճակում առավել քան հրամայական է դառնում խաղաղության, կայունության պահպանման հարցը, ու սա շատ լավ են գիտակցում համանախագահները: Առհասարակ կարգավորման գործընթացը պետք է դիտարկենք երկու ուղղությամբ. մեկը բուն գործընթացն է, այստեղ անիրատեսական է ակնկալել շուտափույթ զարգացումներ կամ նկատելի բեկում, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում իր նվաճողական քաղաքականությունից, մյուսը խաղաղության ու կայունության պահպանումն է, առանց որի հնարավոր չէ հասնել համապարփակ կարգավորման: Այսինքն՝ եկող տարիներին հիմնական շեշտը դրվելու է հենց սրա վրա, այլ տարբերակ չկա: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը կամա-ակամա հակամարտության կողմ է դարձնելու գերտերություններին, իսկ դա չի բխում նրանց շահերից: Հետեւաբար բոլորը կաշխատեն խաղաղության պահպանման ուղղությամբ: -Այս տարի ավելի շատ խոսվեց բանակցային ձեւաչափի խեղաթյուրված լինելու մասին, շեշտվեց, որ Արցախը շարունակում է չհամարվել բանակցային կողմ, ինչպես նաեւ՝ գործընթացը տեղից չի շարժվում, քանի որ կողմերի մոտեցումները տրամագծորեն հակառակ են մեկմեկու: -Քառօրյա պատերազմը ապացուցեց, թե ովքեր են իրական կողմերը: Ստեղծվել է անհեթեթ վիճակ. կողմերից մեկը՝ Ադրբեջանը, պատերազմ սանձազերծողն էր, իսկ մյուսը՝ Արցախը, որը տարածաշրջանում խաղաղության պահպանման կողմնակիցն է, բանակցությունների լիարժեք կողմ չէ: Սա ապացուցում է, որ նման իրավիճակում անիրատեսական է բանակցային բուն գործընթացում բեկում ակնկալելը: Դրա համար առաջին հերթին պետք է վերականգնել բանակցային լիարժեք ձեւաչափը: Կայունության ու խաղաղության պահպանման հարցում Արցախը եղել է ու կմնա որպես կողմ, ինչն ընդունում են բոլորը: Հետեւաբար այս հարցում եկող տարում հնարավոր է պահպանել կողմերի մասնակցությունն ու քայլեր կատարել հրադադարի պահպանման ուղղությամբ: Ինչ վերաբերում է կողմերի մոտեցումների տրամագծորեն հակառակ լինելուն, ապա գիտեք, որ Ադրբեջանն ամեն օր հայտարարում է, թե ստատուս քվոն պետք է փոխվի: Դրա տակ իրենք հասկանում են տարածքների վերադարձ ու Խորհրդային Ադրբեջանի սահմանային իրավիճակի հաստատում: Այսինքն՝ Ադրբեջանն ուզում է պահպանել իր կարծր դիրքորոշումը, մնալ նույն հայատյացը, բայց փոխել պատերազմի հետեւանքը, որը գծել է նոր սահմաններ ու նոր իրավիճակ: Նման բան չի կարող լինել: Եթե Ադրբեջանն ուզում է, որ առաջընթաց լինի, պետք է հրաժարվի իր ֆաշիստական մոտեցումներից, ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Այլ տարբերակ չունեն: Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am