Ում քաղաքական թաղումն է պատրաստվում կազմակերպել պատգամավոր Ուրիխանյանը

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով սպառնում է դիմակազերծել ԱԺ իր գործընկերուհիներից մեկին: Թե ինչու Ուրիխանյանը միանգամից չի նշել նրա անունը մնում է անհայտ: Հավանաբար այդկերպ պատգամավորը փորձել է նախազգուշացնել իրեն բոլոր միջոցներով սադրանքի ենթարկող կին պատգամավորին: Տիգրան Ուրիխանյանի գրառումը՝ ստորև: «Կազմակերպելու եմ ժողովրդին ու թիմակիցներին դավաճանած պատգամավորի քաղաքական թաղումը: Շատ կոնկրետ մի կին բախտի ու հանգամանքների բերմամբ, ինչպես նաև դավաճանելու, կեղտոտ ինտրիգներ հյուսելու լկտիաբար ստելու և թիմակիցներին ու ղեկավարներին զոհաբերելու արդյունքում տարիներ առաջ հայտնվեց Ազգային Ժողովում բարձր կարգավիճակում, քանդեց ամեն ինչ, ինչի հետ առնչվեց, դավաճանեց բոլորին, ում հետ առնչվեց, կոպտորեն խաբեց ժողովրդին և առաջացրեց բոլորի զզվանքը սեփական անպարկեշտության նկատմամբ: Այդ ամենի արդյունքը միայն նրա հաշվեհամարին ավելացող գումարն է: Երկար Ժամանակ ձև եմ արել, որ չեմ նկատում տակից արված նրա հարվածները, ուղղորդված լրագրողներ մոտս ուղարկելը, պատվիրված հոդվածներ կազմակերպելը, գործընկերների մոտ վատաբանելն ու ստեր տարածելը: Բայց երբ հանդգնեց, ինչպես արդեն ապացուցվել է անձնական վիրավորանքներ տարածել իմ ու մերձավորներիս նկատմամբ, օգտագործեց կնոջն ու հային անվայել մեթոդներ, այդտեղ հատեց համբերության սահմանը: Հիմա էլ սկսել է ֆեյքերի միջոցով զառանցել սոցիալական ցանցերում, սակայն, շուտով կազմակերպելու եմ նրա քաղաքական թաղումը բոլոր բացահայտումներով, որ հանրությունը մինչև վերջ գիտակցի նրա էությունը, իսկ Աստված ազատի մեր երկիրը այդպիսի պատգամավորներից: Հ.Գ. Սովորաբար, ինչպես գիտեք, իմ բացահայտումներից հետո հարուցվում են քրեական գործեր մարդկանց կամ պետությանը պատճռված վնասի և այլ հանցակազմի առկայությամբ, ժողովուրդն իմանում է ամեն ինչ, իսկ արդարությունը վերականգնվում է»:

դիտվել է 120 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am