Ինչո՞ւ ԲՀԿ-ն չի պաշտպանելու Փոստանջյանի թեկնածությունը
ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց .«Մենք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրենք մեր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը:Միգուցե այս պահին Մակարի անունը ոչինչ չի ասում, բայց նա լուրջ փորձառություն ունի»: Հարցին՝ ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը չեք պաշտպանում, Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հնարավորինս անաչառ, ես շատ հարգում եմ տիկին Փոստանջյանին, բայց ինքը շատ խիստ սուբյեկտիվ է, ինքը չպետք է խիստ ընդգծված, արմատական, ընդդիմադիր գործիչ լինի, նա շատ ակտիվ քաղաքական գործիչ է: Մեր կարծիքով՝ նա չպետք է լինի քաղաքական անձ, միայն այդ դեպքում նա կարող է լինել արդար արբիտրի դերում»:
